Tuesday, May 7, 2024
Նորություններ

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան զոհեր և տուժածներ

Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդի խաչմերուկի մոտ ողբերգական  վթարի զոհերի թիվը հասել է 2-ի: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կմ-ին բախվել են «Nissan Latio» (վարորդ՝ Ա. Շ., ծնված 1991 թ.) և «VAZ-21015» (վարորդ՝ Տ. Բ., ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ 15 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում. ուղևոր Վ. Ա.-ն (ծնված 2002 թ․) տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-21015» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Հ.-ն (ծնված 2002 թ․) տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ և գրանցվել է վերջինիս մահը:

Փրկարարները վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ և Վ. Ա.-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook