Thursday, May 2, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Աշխատանքներ են տարվում երեխաներին տրամադրվող բուժօգնության որակը բարձրացնելու ուղղությամբ

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հերթական քննարկումն է անցկացրել բժշկական հաստատություններում երեխաներին տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների բարեփոխումներ իրականացնող մասնագիտական աշխատանքային խմբի հետ:
Հանդիպման ընթացքում նախարարության մասնագետները ներկայացրել են երեխաների հիվանդության պատմագրի նոր տարբերակը, նորածինների հիվանդանոցային ձևաթղթերի թվայնացման աշխատանքների ընթացքը:
Մասնագետներն անդրադարձել են նաև «արտահիվանդանոցային պայմաններում նեղ մասնագիտացված բժշկական կազմակերպություններում երեխաների ախտորոշման ճշտման ուղեգրեր»-ի թվայնացման և առողջության առաջնային պահպանման օղակի հերթագրումների կարգավորման հարցերին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook