Sunday, April 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար

Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար: Նորածնի կյանքի առաջին ժամերը և օրերը առավել կարևոր են կրծքով կերակրման սկզբի և բարեհաջող շարունակության համար:
Կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում կերակրեք բացառապես կրծքով: Պետք չէ երեխային լրացուցիչ որևէ բան տալ, ներառյալ ջուր, սամիթի ջուր, թեյ, հյութեր կամ այլ հեղուկներ, նույնիսկ շոգ եղանակին:
Պետք չէ սպասել, մինչև երեխան լացով ուտել պահանջի: Քաղցած երեխաները ձեռքերը բերանն են տանում, թքարտադրություն են ունենում, բերանով և լեզվով ծծելու շարժումներ են անում, կարծես արդեն կերակրվում են:
Յուրաքանչյուր անգամ մանկանը կերակրեք կրծքով 15-20 րոպեից ոչ պակաս, որպեսզի երեխան ստանա կրծքի առավել յուղոտ «հետին» կաթը և հագենա:
Թույլ տվեք, որ երեխան ինքն ավարտի կերակրումը: Երբեմն նա կուրծքը թողնում է, մի փոքր հանգստանում է և նորից կերակրում պահանջում: Առաջարկեք նույն կուրծքը, իսկ եթե նա հրաժարվում է արդեն դատարկ կուրծքը ծծելուց, բայց բավարարված չի թվում, առաջարկեք մյուս կուրծքը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook