Friday, May 3, 2024
ՆորություններԺամանց

Քեյթ Միդլթոնը գլխավորել է «10 ամենաոճային հայտնիների» ցանկը

«Tatler» ամսագրի բրիտանական տարբերակի խմբագիրները նշել են 2022 թվականի 10 ամենաոճային հայտնիների անունները։ Ցանկը գլխավորել է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը։

Արքայական ընտանիքի անդամին հաղթանակ է բերել Emilia Wickstead-ի կիտրոնագույն զգեստը, որը նա կրել է հունիսին Եղիսաբեթ II-ի գահակալության պլատինե հոբելյանի պատվին մատուցված պատարագի ընթացքում: Լրագրողները գնահատել են նաեւ Alessandra Rich-ի պուտավոր զգեստը. դրանով Քեյթ Միդլթոնը ներկա է գտնվել հունիսին Ասքոթ քաղաքում անցկացված «Royal Ascot» մրցարշավին։

Երկրորդ տեղը զբաղեցրել է ձեռնարկատեր, Batoka Hospitality Group-ի գործադիր տնօրեն Վիմբայ Մասիիվան։ Երրորդ տեղում մոդել Ֆրեյա Ասպինալն է։ Ցանկում են հայտնվել նաեւ մոդել Սոֆի Հերմանը, «Չելսիի» կիսապաշտպան Քոնոր Գալահերը, բրիտանացի հեռուստահաղորդավարուհի Թամարա Բեքվիթ Վերոնին, «World of Interiors» ամսագրի գլխավոր խմբագիր Հեմիշ Բոուլզը, դերասանուհի Սիմոնա Էշլին, բալետի արտիստ Ֆրանչեսկա Հեյվորդը եւ դերասան Ջո Լոքը։

Աղբյուրը՝ RBC

Լուսանկարը՝ Samir Hussei /WireImage

Leave a Reply

x Close

Like Us On Facebook