Wednesday, May 1, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Մայրության նպաստ այլեւս չի լինի. կառավարության առաջարկը մայրերին. Հայկական Ժամանակ

Այս մասին հաղորդում  է henaran.am-ը:Աշխատող մայրերին այլեւս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը ստա­նում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ։

Այս մասին ասաց աշ­խատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Փոխարենը պետությանը կվճարի երեխայի խնամքով զբաղվող դայակի համար։ Օրենքի նախագիծը դեռ մշակման փուլում է. «Այն կինը, որը գտնվում Է մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ստանում է 118 հազար դրամը, սակայն եթե այդ կինը ցանկանում է վերադառնալ աշխատանքի, իսկ երեխայի խնամքի համար վարձում է դայակ, ապա պետությունը վճարում Է այդ դայակի աշխատավարձի 50 տոկոսը։ Այդ գումարը չպետք է գերազանցի նվագագույն աշխատավարձը։ Այսինքն, եթե դայակի աշխատավարձը 110 հազար դրամ է, պետությունը վճարում է 55 հազար դրամը, մնացած գումարը վճարվում է ծնողի կողմից»,- ասաց Արտեմ Ասատրյանը։

Դայակի եւ ծնողի միջեւ պետք է պարտադիր պայմանագիր կնքվի, որի առկայության դեպքում միայն պետությունը կվճարի իր հասանելիքը։ Թերթի հարցին իսկ եթե մայրը դայակի աշխատանքի պայմանագիրը ստորագրում Է սկեսրոջ հետ, սահմանափակումներ կլինե՞ն, նախարարն ասաց. «Եթե վար­ձու աշխատանք ձեւակերպվի, որեւէ սահմանափակում չի լինի»։ Նշենք նաեւ, որ եթե այս օրենքն ընդունվի, ապա դայակները կմտնեն հարկային դաշտ։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook