Saturday, April 27, 2024
ՆորություններՏուրիստական նորություններԱռողջ ապրելակերպ

Մասնագետը նշել է՝ որ դեղամիջոցները պետք է լինեն ճանապարհորդական դեղատուփում

Ճանապարհորդությունների ընթացքում մարդը կարող է բախվել առողջական ամենատարբեր խնդիրների, ուստի պետք է նախապես պատրաստ լինի և կարողանա հնարավորինս արագ ազատվել դրանցից: Լուրջ անախորժություններից խուսափելու համար հարկավոր է կանխավ պատրաստել ամենաանհրաժեշտ դեղամիջոցներն ու մշտապես պահել դրանք ձեռքի տակ:

Հանգստի մեկնելիս մարդիկ առաջի հերթին հիշում են մշտական ընդունվող դեղորայքի մասին, սակայն դրանցից բացի կան ևս մի շարք դեղամիջոցներ, որոնք հարկավոր է անպայման պահել դեղատուփում: Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նշել է բժիշկ Անդրեյ Տյաժելնիկովը, խոսքն առաջին հերթին սորբենտների, ֆերմենտային միջոցների ու փորլուծության դեմ դեղորայքի մասին է:

«Ճանապարհորդությունից առաջ առաջին հերթին անհրաժեշտ է հոգ տանել այն դեղորայքի պաշարի մասին, որոնք դուք մշտապես ընդունում եք, ինչպես նաև այն դեղերի մասին, որոնք կարող են անհրաժեշտ լինել քրոնիկ հիվանդությունների սրման դեպքում», – նշել է Տյաժելնիկովը:

 Մասնագետի խոսքով ՝ ճանապարհորդությունների ընթացքում կարող է շատ կարևոր լինել նաև սիմպտոմատիկ դեղամիջոցները, օրինակ՝ քթի փակվածության կամ կոկորդի ցավի դեմ պայքարի համար: Անչափ կարևոր են նաև ջերմիջեցնողներն ու ցավազրկողները, որոնք կարող են անհրաժեշտ լինել ատամի ցավի կամ միգրենի նոպաների դեպքում: Բացի այդ, չի կարելի մոռանալ նաև հակահիստամինային միջոցների մասին, որոնք հարկավոր է պահել դեղատուփում անգամ նախկինում ալերգիկ ռեակցիաների բացակայության դեպքում:

Այս ամենից բացի հարկավոր է նախապես համալրել դեղատուփը վնասվածքների դեպքում անհրաժեշտ առաջին բուժօգնության պատագաներով՝ քլորհեքսիդինով, յոդով, բինտերով ու բակտերիասպան սպեղանիներով, ինչպես նաև արևապաշտպան միջոցներով, այրվածքները բուժող դեղորայքով և միջատներից ու տզերից պաշտպանող միջոցներով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook