Saturday, May 4, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Որ մթերքները կարող են քաշի անսպասելի ավելացման պատճառ դառնալ

Երբեմն մեզ թվում է, թե ճիշտ ենք սնվում, բայց իրականում մթերքները, որոնք մենք օգտագործում ենք, նպաստում են քաշի ավելացմանը եւ, մասնավորապես, որովայնի հատվածում ճարպային կուտակումներին։ Այս մասին զգուշացնում է սննդաբան Տրիստա Բեսթը։

Eat This, Not That!-ը հայտնում է, որ աղցանները, ըստ մասնագետի, չեն օգնի նիհարել՝ դրանց բարձր կալորիականությամբ սոուսներ կամ մայոնեզ ավելացնելու դեպքում։

«Աղցանի ոչ բոլոր սոուսներն են օգտակար, դրանցից շատերը աննկատ ավելացնում են կալորիաներն ու ճարպերը,- ասել է սննդաբանը,- Դրանք կարող են ճարպի կուտակումներ առաջացնել որովայնի շրջանում եւ խանգարել նիհարելուն»:

Պանիրը, սննդաբանի խոսքով, նույնպես կարող է խնդիրներ ստեղծել նիհարելիս։ Նրա կարծիքով՝ շատերը շատ հաճախ եւ մեծ քանակությամբ են պանիր ուտում՝ ուշադրություն չդարձնելով ո՛չ դրա սննդային արժեքին, ո՛չ դրանում պարունակվող ճարպերին։ Սա, իհարկե, նպաստում է քաշի ավելացմանը։

Ավելորդ քաշ հավաքել կարելի է նաեւ պատրաստի մսամթերքների պատճառով, ինչպիսիք են խոզապուխտը, երշիկը եւ աղ դրած միսը: Սննդաբանի խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ նշված մթերքներում շատ հագեցած ճարպեր եւ նատրիում կա, որոնք ավելացվում են որպես կոնսերվանտ։

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook