Wednesday, May 1, 2024
Նորություններ

Մարզերում այս տարի նախատեսվում են 20 ամբուլատորիայի և 5 պոլիկլինիկայի կառուցման աշխատանքներ

Մարզերում այս տարի նախատեսվում են 20 ամբուլատորիայի և 5 պոլիկլինիկայի կառուցման աշխատանքներ:
Դրանցից 7-ը` Արմավիրի մարզում են:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հետ այցելել է «Նալբանդյանի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ՝ ծանոթանալու նորակառույց անբուլատորիայի շենքային պայմաններին, հնարավորություններին և դիտարկելու նման ձևաչափով ամբուլատորիաներ կառուցելու հարցը:
Ամբուլատորիաները կտեղակայվեն Գայ, Ջրառատ, Շենավան, Տանձուտ, Վարդանաշեն, Խանջյան, Նորապատ բնակավայրերում:
Նախարարն այցելել է նաև «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն», ծանոթացել ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքներին և պետական աջակցությամբ ձեռքբերված սարքավորումներին:
Արմավիրի բուժկենտրոնի երեխայի զարգացման և վերականգնողական բաժանմունքում Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է կենտրոնի հնարավորություններին, տրամադրվող ծառայություններին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook