Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Մեղվաթույնի բուժական ազդեցությունը

Կան մարդիկ, որոնք ի ծնե չեն կարող դիմանալ անգամ 1 մեղվի խայթոցին, հայտնի են մահվան դեպքեր։ Մեղվաբույծները, որոնք աստիճանաբար ընտելացել են խայթոցներին, կարող են դիմանալ միաժամանակյա 1000 խայթոցի, իսկ սովորական մարդկանց համար միաժամանակյա 500 խայթոցը կարող է մահացու լինել։

Թունավոր դոզաների դեպքում մեղվաթույնը տրոհում է էրիթրոցիտները։ Բուժական և թունավոր դոզաների միջև գոյություն ունի մեծ տարբերություն, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր հիվանդի համար ընտրել անհատական չափաքանակ։

Մեղվաթույնը կարելի է օրգանիզմ մտցնել տարբեր եղանակներով՝ ներարկում, ինհալյացիա, քսուքի, դեղահաբի տեսքով, բայց ամեաարդյունավետը մեղվի խայթոցին ենթարկվելն է։ Խայթման վտանգավոր տեղամաս է համարվում քիմքը, կլանը, վզի կողքային մասերը, աչքերը, ծնկի ետին մասը։

Մեղվթույնը կիրառում են սակավարյունության, տրոմբոֆլեբիտի, աթերոսկլերոզի, հիպոֆիզ-մակերիկամային համակարգի վատ աշխատանքի, ճառագայթային հիվանդության, ռևմատիկ պոլիարտրիտի, ռադիկուլիտի, նյարդային բորբոքումների, խոցերի, բրոնխիալ ասթմայի, միգրենի, հիպերտոնիայի դեպքում։

Մեղվաթույնով բուժումը հակացուցված է լյարդի, երիկամների, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների, շաքարախտի, թոքախտի, ուռուցքների, սրտային անբավարարության, հյուծվածության, վարակների դեպքում։

Без названияԱյդ հիվանդությունների դեպքում մեղվաթույնի կիրառումը սրում է հիվանդությունը, վատացնում հիվանդի ընդհանուր վիճակը։ Մարդկանց 0,5-2%-ը տառապում է մեղվաթույնի նկատմամբ գերզգայունությամբ, որը կարող է մահվան հասցնել։ Այդ հանգամանքը ճշտելու համար պետք է հիվանդին ենթարկել մեղվաթույնի շատ փոքր քանակության ազդեցությանը, եթե դրանից հետո առաջանում է ընդհանուր թուլությունգլխացավ, բարձրանում է ջերմաստիճանը, մեզի մեջ ավելանում են սպիտակուցն ու շաքարը, ապա բուժումը մեղվաթույնով հակացուցված է։

Մեղուներին խայթոցի համար հաճախ տեղադրում են ուսերին, ազդրերին՝ փոխելով տեղերը այնպես, որ նույն տեղում խաայթոցի հերթը հասնի 4-5 օր հետո։

Խայթման տեղամասը կախված է նաև հիվանդության բնույթից, օրինակ՝ հիպերտոնիայի դեպքում մեղուն պետք է խայթի ականջների ետին մասերը, գոտկատեղը։

Աչքերի հիվանդության դեպքում՝ քունքերը, գիշերամիզության դեպքում՝ փորը, չլավացող վերքերի դեպքում վերքից՝ 5 սմ հեռավորության վրա, վահանաձև գեղձի հիվանդության դեպքում՝ գեղձից վեր աջ ու ձախ կողմերը, գոտկատեղը։ Բուժման ընթացքում պետք է պաշտպանել մրգա-բանջարեղենային դիետա։

Մեղվաթույնի կիրառմանը զուգընթաց ցանկալի է նաև մեղրի օգտագործումը։

Թույնը չպետք է կիրառել կուշտ ուտելուց անմիջապես հետո և չի կարելի օգտագործել խմիչքներ, սուր համեմունքներ։

Մեղվաթույնը ունի հակաբորբոքային և խոլինոլիտիկ ազդեցություն։

Մեղվաթույնի պատրաստուկները (վենապիոլին, տոքսապին, ապիզարտրոն, վիրապին) օգտագործվում են լուծույթներում, քսուքներում, էլեկտրաֆորեզի միջոցով մի շարք հիվանդությունների՝ հոդացավերի, մկանաբորբերի, նյարդացավերի, ռադիկուլիտի, տրոֆիկ (սնուցողական) խոցերի, թրոմբոֆլեբիտի և այլնի բուժման համար։

Հակացուցված է վարակիչ, լյարդի, երիկամների, արյան, սիրտ-անոթային համակարգի, հոգեկան հիվանդությունների, շաքարախտի և հատկապես մեղվաթույնի նկատմամբ անհատական գերզգայունության դեպքում։

Քիմիական բաղադրությունը դեռևս լրիվ ուսումնասիրված չէ։ Պարունակում է կենսաբանորեն ակտիվ սպիտակուց (մելիտին), ֆերմենտներ (հիալուրոնիդազ, լեցիտինագ A), ազատ ամինաթթուներ, հիստամին, մրջնաթթու և այլ թթուներճարպեր, ցնդող յուղեր, որոշ միկրոտարրեր և այլն։ Մեղվաթույնի ազդող նյութերից են հիստամինի գլիկոզիդը, լիպիդները և սապոնինանման (կենդանական ծագման) նյութերը։ Խտությունը 1,1313 գ/սմ3 է, օդում արագ պնդանում է։ Հեշտ լուծվում է ջրում, ավելի դժվար՝ մրջնաթթվում և 60% սպիրտում։ Ջերմակայուն է (սառեցումը և տաքացումը մինչև 115°С չեն փոխում նրա հատկությունները)։ Մեղուն խայթելիս արտադրում է 0,2—0,3 մգ թույն, մահացու քանակը՝ մոտ 0,2 գ (500—1000 խայթոց):

Պատրաստեց ՝ aroxjblog.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook