Wednesday, May 1, 2024
Նորություններ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի և 20-ի գիշերը առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 21-22-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 17-18-ը հովտային շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 19-ին, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-22-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 17-ի երեկոյան, 18-ի ցերեկը, 20-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 21-22-ը սպասվում է անձրև: Հոկտեմբերի 19-ին, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հոկտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                    27.50C (2013 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                       1.4 0C (1956 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                    13.4 0C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook