Մենինգոկոկային վարակ
Մենինգոկոկային վարակը սուր վարակիչ հիվանդությո ւն է,որի հարուցիչը մենինգոկոկն է: Բնորոշվում է տարբեր կլինիկական դրսևորումներով`քթըմպանի լորձաթաղանթի կատառից մինչև վարակման պրոցեսի տարածումը և ուղեղային թաղանթների ախտահարումը: Վարակի աղբյուրը միայն հիվանդ, կամ բակտերիակիր մարդն է: Վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Այն չափազանց զգայուն է ջերմաստիճանի փոփոխությունների, խոնավության և լուսավորվածության նկատմամբ: Մենինգոկոկային վարակի հարուցուցիչը մարդկային օրգանիզմից դուրս ոչնչանում է 30 րոպեի ընթացքում, իսկ եռացնելիս` անմիջապես: Մենիգոկոկային վարակին բնորոշ է ձմեռ-գարուն սեզոնայնությունը: Վարակը առավելագույն տարածման է հասնում փետրվար- ապրիլ ամիսներին: Եթե համաճարակներ չկան, ավելի հաճախ հիվանդանում են մինչև 3 տարեկան երեխաները: Մենինգոկոկի համար մոտքի դուռ են հանդիսանում քիթ-բերան-ըմպանի լորձաթաղանթները: Հիմնական բորբոքային պրոցեսը պայմանավորված է նրանով, որ հարուցիչը ներթափանցում է արյան մեջ և տարածվում է ամբողջ օրգանիզմով մեկ: Այն կարող է նաև ուղեղային թաղանթների ախտահարում առաջացնել: Գաղտնի շրջանը տևում է 2-3 օր, կարող է տատանվել 1-10 օրվա մեջ: Վարակի կլինիկական դրսևորումները կարող են լինել թեթև` նազոֆարինգիտ, և ծանր` մենինգոկոկային սեպսիս և մենինգիտ: Նազոֆարինգիտը սովորաբար ընթանում է թեթև ձևով` 2-3 օր տևողությամբ, ոչ բարձր ջերմությամբ, հարբուխ` թեթևակի թարախային արտադրությամբ: Միջին ծանրության դեպքում ջերմաստիճանը բարձրանում է, անհանգստացնում է գլխացավը, թուլությունը, կոկորդի ցավը, քթով շնչառության դժվարացումը: Սուր թարախային մենինգիտը`ուղեղի թաղանթների թարախային բորբոքումը, մենիգոկոկային վարակի ծանր ձևերից է: Հիվանդությունը սկսվում է ջերմության խիստ բարձրացմամբ, սարսուռով , կրկնվող փսխումներով, ուժեղ գլխացավով: Հաճախ փոքր երեխաները ունենում են ցնցումներ: Մենինգոկոկային սեպսիսի դեպքումհիվանդությունըսկսվում է հանկարծակի` բարձր ջերմությամբ, կրկնվող փսխումով, ուժեղ գլխացավով: Ծանր դեպքերում` գիտակցության կորուստով, ցնցումներով, պարեզներով և պարալիչներով: Մեկ-երկու օրվա ընթացքում կլինիկական դրսևորումների ծանրությունը աճում է,առաջանում է մինիգոկոկային վարակին բնորոշ `մաշկային ցան: Ցանը միաժամանակ երևում է մարմնի բոլոր տեղերում: Ցանի տարրերի չափերը տարբեր են` կետային արյունազեղումից մինչև խոշոր աստղիկներ: Ընդարձակ ախտահարման դեպքում ձևավորվում են մաշկի արատներ, առաջանում են սպիներ:Շատ ծանր դեպքերում հնարավոր է`ձեռքերի.ոտքերի մատների ծայրերի և ականջախեցիների փտախտ: Մենինգոկոկային վարակով հիվանդին պետք է անհապաղ տեղափոխել հիվանդանոց: Բուժումը կատարվում է բժշկի նշանակումներով և հսկողությամբ: (նյութը կազմելիս օգտվել ենք բժշկական գրականությունից) Ապրեք Առողջ …Պատրաստեց Ա. Հարությունյան