Saturday, April 27, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Մի շարք ավիաընկերություններ չեղարկել են որոշ չվերթներ դեպի Երևան

«Զվարթնոց» օդանավակայանում աշխատանքներն իրականացվում են բնականոն հունով, սակայն նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով մի շարք ավիաընկերություններ չեղարկել են որոշ չվերթներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:

«Ryanair» ավիաընկերությունը՝ Երևան-Միլան, Երևան-Հռոմ, «Արմենիա» ավիաընկերությունը ՝Երևան-Լիոն, Երևան-Թել Ավիվ չվերթները չեղարկել են: «Qatar Airways»-ը Դոհա-Երևան, «Բելավիա»-ն՝  Մինսկ-Երևան  և «Pegas Fly»-ը Սոչի-Երևան չվերթները նախատեսում են չեղարկել»,-շեշտեց Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց, որ օդանավակայանում այս օրերին հատուկ հսկողություն է իրականացվում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook