Thursday, May 2, 2024
Նորություններ

«Մոդեռնա» ընկերության 60 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է

Եվրոպական Միության «Բնակչության պաշտպանության մեխանիզմի» շրջանակներում Սլովակիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված ամերիկյան «Մոդեռնա» ընկերության 60 700 դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը հասել է Հայաստան:

Օդանավակայանում ներկա են եղել Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, ովքեր հանձնել են նվիրատվությունը Առողջապահության նախարարությանը:

Բաշխումից հետո ներկրված խմբաքանակը հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում:

Հայաստանում կիրառվող «Սպայկվաքս» պատվաստանյութը նախատեսված է 12 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook