Ներդրվում է կլինիկական ռեգիստր
Նախատեսվում է լեյկեմիայով հիվանդ երեխաների կլինիկական ռեգիստրի ներդրում, որը ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում» գործող Էլեկտրոնային առողջապահական համակարգի (e-health) հետ միասին հնարավորություն կտան նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով վերահսկել հիվանդների բուժման ընթացքը, կառավարել հիվանդների հոսքը, իրականացնել հետագա հսկողությունը և գնահատել անցկացված բուժման արդյունավետությունը՝ կազմելով արյան հիվանդությունների էպիդեմիոլոգիական վիճակագրությունն ու ստատիստիկ տվյալները:
Կլինիկական ռեգիստրը հանրությանը կներկայացվի հունիսի 9-ին, ժամը 11:30-ին Արյունաբանական կենտրոնի նորակառույց մասնաշենքի 1-ին հարկում:
Նշենք, որ այս ռեգիստրի ծրագիրը լայնորեն կիրառվում է եվրոպական մի շարք առաջատար կլինիկաներում