Sunday, April 28, 2024
ՀայտարարություններՆորություններ

Ներդրվում է կլինիկական ռեգիստր

Նախատեսվում է լեյկեմիայով հիվանդ երեխաների կլինիկական ռեգիստրի ներդրում, որը ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում» գործող Էլեկտրոնային առողջապահական համակարգի (e-health) հետ միասին հնարավորություն կտան նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով վերահսկել հիվանդների բուժման ընթացքը, կառավարել հիվանդների հոսքը, իրականացնել հետագա հսկողությունը և  գնահատել անցկացված բուժման արդյունավետությունը՝ կազմելով արյան հիվանդությունների էպիդեմիոլոգիական վիճակագրությունն ու ստատիստիկ տվյալները:

Կլինիկական  ռեգիստրը հանրությանը կներկայացվի  հունիսի 9-ին, ժամը 11:30-ին Արյունաբանական կենտրոնի նորակառույց մասնաշենքի 1-ին հարկում:

Նշենք, որ այս ռեգիստրի ծրագիրը լայնորեն կիրառվում է եվրոպական մի շարք առաջատար կլինիկաներում

Leave a Reply

x Close

Like Us On Facebook