Thursday, May 2, 2024
ՀայտարարություններՆորություններ

Նոյեմբերի 8-ին կնշվի Ռադիոլոգիայի 6-րդ ամենամյա միջազգային օրը:

Նոյեմբերի 8-ին, Ռադիոլոգիայի եվրոպական ասոցիացիայիՀյուսիսային Ամերիկայի ռադիոլոգիայի ասոցիացիայի և Ռադիոլոգիայի ամերիկյան քոլեջի նախաձեռնությամբ կնշվի Ռադիոլոգիայի 6-րդ ամենամյա միջազգային օրը:

Նխորդ տարի գլխավոր թեման կրծքագեղձի ճառագայթաբանությունն էր, իսկ IDOR-2017-ը նվիրված է անհետաձգելի ճառագայթաբանությանը:

Անհետաձգելի ճառագայթաբանությունը ճառագայթային ախտորոշման բավականին երիտասարդ ենթաճյուղ է, որը վերջին տարիներին ահռելի կարևություն է ձեռք բերել: Անհետաձգելի բուժօգնության կլինիկական դեպքերի մեծ մասը պահանջում է ճշգրիտ և շտապ ախտորոշումներ և որոշումների կայացում, ինչն էլ արդյունավետորեն ու որակյալ կերպով ապահովում է անհետաձգելի ռադիոլոգիան:

Տոնին ընդառաջ, Ռադիոլոգիայի եվրոպական ասոցիացիան հարցազրույց է անցկացրել մի շարք երկրների անհետազձգելի ճառագայթաբանության առաջատար մասնագետների հետ:

Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի առաջարկով Հայաստանից հարցազրույցին մասնակցեց Էրեբունի ԲԿ-ի ռադիոլոգիայի բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ դասախոս, ՌՀԱ անդամ, բգթ Լուսիներ Հակոբյանը: Հարցազրույցը կարդացեք այստեղ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook