Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Նռան 10 օգտակար հատկությունները

Ձեզ ենք ներկայացնում նռան օգտատակար հատկությունները:

1. Նուռն ակտիվացնում է հորմոնները: Նռան մեջ պարունակվող յուղերը վերականգնում են օրգանիզմի հորմոնալ բալանսը: Այն օգտակար է գլխացավերի ժամանակ:

2. Բնական ինսուլին: Նուռը ոչ միայն չի վնասում դիաբետիկներին, այլ նաև օգտակար է նրանց: Օրական 4 անգամ կես գդալ նռան հյութ ըմպելը կնպաստի շաքարի նվազմանը արյան մեջ:

3. Բարձրացնում է հեմոգլոբինը: Նուռը հին ժամանակներից հայտնի է, որպես անեմիայի դեմ պայքարի միջոց: Անեմիա ունեցող մարդկանց բավարար է օրական 3 անգամ կես բաժակ նռան հյութ խմել:

4. Դեզինֆեկցիա է անում բերանը և կոկորդը: Անգինայի ու ֆարինգիտի ժամանակ կարելի է բերանը ողողել նռան հյութով:

5. Իջեցնում է ճնշումը: Նռան հատիկները իսկական դեղ են հիպերտոնիկների համար, քանի որ իջեցնում են անոթային ճնշումը: Իսկ նռան հատիկներից պատրաստված թեյը հանգստացնում է նյարդային համակարգը ու հանգիստ քուն պարգևում:

6. Հանդիսանում է լավ կոսմետիկական միջոց: Նռան կեղևից պատրաստված դիմակը հիանալի միջոց է նրանց համար, ով երեսի յուղոտ մաշկ ունի:

7. Հանում է բորբոքումը: Նռան կեղևից պատրաստված հեղուկը շատ օգտակար է բորբոքային հիվանդությունների դեմ:

8. Հեռացնում է ռադիացիան: Նռան հյութը հիանալի է նրանց համար, ովքեր աշխատում են ռադիոակտիվ նյութերի հետ կամ ապրում են բարձր ռադիացիայով գոտում:

9. Հակաճճվային դեղ: Նռան կեղևը ալկալոիդ պելտերին է պարունակում, որը հակաճճվային ուժեղ հատկություններ ունի:

10. Միջոց փորլուծության դեմ: Նռան հատիկները և կեղևը օգտակար են փորլուծության ժամանակ:

Նյութի աղբյուր՝ hospitals.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook