Wednesday, May 1, 2024
Նորություններ

Թորոսյանը հորդորել է մարզպետներին` մարզային խնդիրների հարցում իր հետ անմիջական կապի մեջ լինել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայաստանի բոլոր մարզպետներին դիմել է խնդրանքով և հորդորով, որպեսզի վերջիններս անմիջական կապ պահպանեն իր հետ` մարզերում առողջապահությանը վերաբերող խնդիրներին համակարգված և համահունչ լուծումներ տալու նպատակով։
Մարզպետների հետ հանդիպումը կայացել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում`նախարար Սուրեն Պապիկյանի մոտ ՀՀ մարզպետների հետ անցկացվող հերթական աշխատանքային խորհրդակցության շրջանակում:
Նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարին ներկայության համար և հորդորել մարզպետներին կադրային փոփոխություններ անելիս համապատասխան գերատեսչությունների հետ անցկացնել ոլորտային խորհրդակցություններ և ապահովել որակյալ ու բանիմաց մասնագետների ներգրավվումը։
Մարզպետների հետ խորհրդակցությունը շարունակվել է օրակարգային մի շարք հարցերի շուրջ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook