Tuesday, May 7, 2024
ՀայտարարություններՆորություններ

Շարժական մամոգրաֆը Արթիկում է

Մինչև օգոստոսի 12-ն այն կկայանի Արթիկի բժշկական կենտրոնի տարածքում՝ կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն իրականացնելու նպատակով:
✅ Ծրագրի շահառու են հանդիսանում Արթիկի ԲԿ-ի և Հոռոմի, Պեմզաշենի, Փանիկի, Մեծ Մանթաշի բուժհաստատություններին կցագրված 50-69 տարեկան կանայք, ովքեր նախապես պետք է այցելեն իրենց ընտանեկան բժիշկներին, նախնական զննում անցնեն և իրենց բժշկի կողմից տրված հերթագրման կտրոնով, որտեղ նշված կլինի իրենց հետազոտման օրն ու ժամը, մոտենան շարժական մամոգրաֆիկ ծառայության աշխատակիցներին:
Բոլոր հետազոտություններն ԱՆՎՃԱՐ են։
Հերթերից խուսափելու համար կապվեք ձեր ընտանեկան բժիշկների կամ բուժքույրերի հետ:
✅ Ծառայությունը սքրինինգային է, այսինքն` գանգատ չունեցողների շրջանում կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակ ունի։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook