Tuesday, April 30, 2024
Նորություններ

Շոգից օրգանիզմը պաշտպանելու պարզ կանոններ

• Խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից, (հատկապես` 12:00-ից 17:00-ն),

• Օգտագործե՛ք սովորականից շատ հեղուկներ` օրական շուրջ 3 լիտր: (Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցողներ, խորհրդակցե՛ք բժշկի հետ),

• Ընտրե՛ք թեթև, դյուրամարս սնունդ, շատ մրգեր և հում բանջարեղեն,

• Մի՛ չարաշահեք կոֆեինը և շաքար պարունակող ըմպելիքները թե՛ տաք, թե՛ սառը վիճակում,

• Երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին կարող են քնել կամ պառկել, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունն ու արյան շրջանառությունը,

• Հետևե՛ք, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես ձեզ վրա։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook