Sunday, April 28, 2024
Նորություններ

Ո՞ր մթերքների հետ չի կարելի համատեղել կաղամբը

Էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Զուխրա Պավլովան պատմել է, թե ինչ մթերքների հետ չի կարելի համադրել կաղամբը, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Մասնագետի խոսքով՝ խաչածաղկավոր մթերքները կանխում են վահանաձեւ գեղձի կողմից յոդի կլանումը եւ արագացնում այդ տարրի արտազատումը։

«Ի՞նչ անել։ Նախ, յոդացված աղ օգտագործեք: Երկրորդ, եթե հնարավոր է, մի խառնեք մթերքները յոդի եւ խաչածաղկավորների հետ մեկ սննդընդունման ժամանակ»,- գրել է նա իր Telegram ալիքում։

Այդպես, պետք չէ ծովամթերքը, տավարի լյարդը, ձուն, կաթը, ծովային ձուկը (հալիբուտ, ձողաձուկ, ծովատառեխ), ֆեյխոան, ընկույզը, սպանախը, խնձորը, խուրման համատեղել կաղամբների ցանկացած տեսակի, ինչպես նաեւ բանջարեղենի հետ, ինչպիսիք են բողկը, շաղգամը, ռուկոլան, սպանախը, բողկը։

Ավելի վաղ սննդաբան Տատյանա Բոչարովան պատմել էր, թե ովքեր պետք է իրենց սսնդակարգից բացառեն կաղամբը։

 Մասնագետի խոսքով՝ այդ բանջարեղենն անցանկալի է աղիքային հիվանդություններ ունեցող մարդկանց համար, հատկապես՝ էնտերոկոլիտով։ Դրանում պարունակվող մանրաթելը փքվածություն եւ մետեորիզմ կամ հիվանդության սրացում կառաջացնի։

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook