Tuesday, May 7, 2024
Նորություններ

Ողբերգական դեպք՝ Տավուշում. երկհարկանի շենքի պատշգամբի փլուզման հետևանքով 8 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, 3-ամյա աղջնակը ճանապարհին մահացել է․ Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 21-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 13:30-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների նախարարության  փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ  Նոյեմերյանի տարածաշրջանի «Հաղթանակ» բնակավայրի  5-րդ փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել և կան տուժածներ:

Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Դեպքի վայրից 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան»  բժշկական կենտրոն: Նրանցից 3-ամյա աղջնակը, ում անունը Անգելինա է, ճանապարհին մահացել է:

Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում Նոյեմբերյանի ոստիկանության բաժնի ծառայողները:

Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ մահացածն ու վիրավորները երեխաներ են, ովքեր նշված փողոցի 12-րդ երկահարկանի տան պատշգամբում խաղալիս են եղել, երբ այն փլուզվել է:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը կուռուցված է եղել խորհրդային տարիներին:   Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, ինչպես նաև մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Leave a Reply

x Close

Like Us On Facebook