Sunday, April 28, 2024
Նորություններ

«Ոսկե արյունով» մարդ. ավստրալացին 2 մլն երեխայի կյանք է փրկել իր հազվադեպ արյան միջոցով

Տասնամյակներ առաջ ավստրալացի Ջեյմս Հարիսոնը մահամերձ է եղել. կրծքավանդակի հատվածում վիրահատությունը տևել է ավելի քան 10 ժամ: Վիրաբույժները բազմաթիվ կարեր են դրել և մոտ 13 լիտր արյուն փոխներարկել նրան։ Ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, և երբ երիտասարդը դուրս է գրվել հիվանդանոցից, նա հստակ որոշել է, որ արյան մշտական դոնոր կդառնա, որպեսզի օգնի մարդկանց այնպես, ինչպես ժամանակին իրեն են օգնել: Այդ ժամանակ Ջեյմսը չի իմացել՝ որքան արժեքավոր դոնոր կդառնա:
Big Picture-ը գրում է, որ չափահաս դառնալուն պես Հարիսոնը սկսել է պարբերաբար արյուն և պլազմա հանձնել: Տղամարդու խոսքով՝ վիրահատությունից հետո ինքն անընդհատ սպասել է դոնոր դառնալու հնարավորությանը: Շուտով նրան զրույցի համար կանչել են տեղական հիվանդանոց: Այնտեղ Ջեյմսին պատմել են, որ նրա արյան մեջ մեծ քանակությամբ հակամարմիններ են պարունակվում, որոնք կենսական կարևորություն ունեն այն երեխաների գոյատևման համար, որոնց արյան ռեզուս գործոնը տարբերվում է նրանց մայրերի ռեզուս գործոնից:
Ջեյմսի արյան մեջ հատուկ հակամարմիններ են հայտնաբերվել, որոնց հիման վրա սկսել են իմունոգլոբուլինի պատվաստանյութ պատրաստել: Հակամարմինների առաջացումը տղամարդու արյան մեջ բացատրվում է փոխպատվաստմամբ, որը նրան արվել է դեռահասության ժամանակ:

Այսպես, դոնորությունը դարձել է Ջեյմս Հարիսոնի ամբողջ կյանքի գործը: Նրա պլազման այնքան արժեքավոր է, որ Ավստրալիայի կառավարությունն ապահովագրել է նրա կյանքը մեկ միլիոն դոլարով:

Այժմ Ջեյմսը 80 տարեկան է: Նա պլազմա է հանձնում միջինը երեք շաբաթը մեկ: 2011 թվականի մայիսին նա պլազմա է հանձնել հազարերորդ անգամ, ինչը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Մոտավոր հաշվարկների համաձայն՝ Ջեյմսն օգնել է փրկել 2 միլիոն դեռ չծնված երեխայի կյանք, այդ թվում՝ իր դստեր կյանքը:

Հայտնի է, որ Ավստրալիայի օրենքներն արգելում են դոնոր լինել այս տարիքում, սակայն այժմ բժիշկներն այլընտրանքային մեթոդներ են գտել օրենքը շրջանցելու համար:

Հատկանշական է, որ մինչև 2015 թվականն Ավստրալիայի բոլոր հակառեզուսային դեղորայքները պատրաստվել են Ջեյմս Հարիսոնի արյունից:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook