Sunday, April 28, 2024
ՆորություններԺամանց

Ով է օգտագործել առաջին պահպանակը

Պահպանակը մարդկության պատմությանը հայտնի ամենառաջին բեղմնականխիչ միջոց է: Պահպանակի պատմությունը սկիզբ  է առնում մեզանից հազարավոր  տարիներ առաջ:

Ենթադրվում է , որ ժամանակակից պահպանակներին նմանվող պահպանակ օգտագործել են հին եգիպտացիները դեռևս մ.թ.ա. 950 թ-ից:17888559_1389836537721563_682898184_n

Պահպանակները օգտագործել են նաև հին  հռոմեացիները: Դրանք պատրաստում էին կենդանիների ` ոչխարի կամ այծի աղիներից:

Պահպանակի առաջին ցուցադրությունը  հանրությանը  կատարվել է 15-րդ դարում Իտալիայում գաբրիել Ֆալոպի կողմից: Այս ժամանակ պահպանակի կիրառման հիմնական նպատակը սիֆիլիսով վարակման կանխումն էր, ինչն այդ  տարիներին Իտալիայում դարձել  էր աղետալի համաճարակ: Պահպանակ պատրաստելու համար նա օգտագործել էր  կտավ: Ֆալոպը  նաև իրականացրեց գիտական փորձ` թվով 1100 տղամարդու մասնակցությամբ` ապացուցելու համար, որ պահպանակը կանխում է իֆիլիսով վարակվելը: Արդյունքում նրանցից ոչ մեկը չվարակվեց սիֆիլիսով:

Condom <պահպանակ>  բառի ծագումնաբանությունը դեռևս մնում է անհայտ: Ժողովրդական պատումները վերագրում  են այն դրա տեղծողին ` Կառլոս  թագավորի  պալատական Կոնտոնին, որը պահպանակներ էր մատակարարում թագավորին: Սակայն, շատ ավելի ավանական է , որ բառի անվանումը ծագել  է լատիներեն Condus  բառից, որը նշանակում է  <տարա> կան  < անոթ>:

1700-ական թվականներին կենդանու աղիներից պատրաստված պահպանակը դառնում է շատ  պոպուլյար: Արդեն արժեվորվում է պահպանակի ոչ միայն  սեռավարակների  կանխարգելիչ, այլև բեղմնականխիչ  հատկությունը: Այդ  արիներին պահպանակը բավականին թանկ արժեր, սակայն այն կարելի էր լվանալ և նորից օգտագործել:

Ճապոնիայում կիրառվել են 2 տիպի պահպանակ: <Կավագատա> , որը պատրաստված էր  բարակ կաշվից և   <կաբուտոգարա>` պատրաստված կիրայի պատյանից կամ եղջյուրներից:

Արձանագրությունները վկայում են , որ 19-րդ դարի հայտնի սրտակեր  Կազանովան կանոնավոր կերպով  օգտագործել է  պահպանակ, որին նա անվանել է  <անգլիական հեծյալի թիկնոց>:

Պահպանակները Եվրոպայում օգտագորվել  են  և  հիվանդություններից պաշտպանվելու և ապօրինի երեխաների ծնունդը կանխելու նպատակով: Այսպես, միջնադարում եվրոպական արքունիքում և բարձրաշխարհիկ հասարակության շրջանում տղամարդիկ սեռական հարաբերություն էին ունենում իրենց կնոջ հետ միայն երեխա ունենալու նպատակով: Այնուհետև, խնայելով իրենց կանանց հղիանալու վտանգից, շատ երեխաներ չունենալու նպատակով /որպեսզի հարստությունը չբաժանվի մեծ թվով  ժառանգների միջև/ ` նրանք սովորաբար օգտվում էին  մարմնավաճառների ծառայություններից:

Gabriele_Falloppio

Ռետինե պահպանակները հայտնվեցին  1840-ական թվականներին ` կաուչուկի  վուլկանացման հայտնագործությունից քիչ անց: Վուլկանացումը ռետինը մշակելու մի մեթոդ է, որի ընթացքում հում ռետինը ենթարկվում է ջերմային մշակման և ավելացվում է ծծումբ: Վուլկանացման շնորհիվ հում ռետինը ձեռք է բերում առաձգականություն և  ամրություն, և դառնում է շատ հարմար նյութ  պահպանակ պատրաստելու համար: Լատեքսից  պատաստված պահպանակներն ի հայտ եկան 1930-ական թվականներին:

Ներկայումս կան պահպանակների բազմաթիվ տեսակներ, որոնք տարբերվում են իրենց չափերով, ձևով, գույնով և համով:

Նոր  հազարամյակը նույնպես նորանոր հետքրքիր փոփոխություններ մտցրեց պահպանակի պատմության մեջ այնպես, որ հիմա պահպանակի ապագան շատ ավելի պայծառ է թվում, քան` երբևէ:

Գաբրիել Ֆալոպ`  Պահպանակի օգտագործման   առաջին ջատագովը:

Նյութի աղբյուր` http://aroxjblog.am/

 

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook