Որո՞նք են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները
Որո՞նք են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները և ինչ ճանապարհով են փոխանցվում. այս մասին aroxjblog.am թղթակիցը զրուցել է Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ մանկաբարձ գինեկոլոգ Արամ Սարգսյան հետ :
Սեռավարակները բաժանվում են մի քանի խմբի` վեներական հիվանդություններ, մաշկային հիվանդություններ, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով, հիվանդություններ, որոնք ախտահարում են մյուս օրգան-համակարգերը: Ներկայումս առանձնանում են մոտ 20-25 տեսակի հիվանդություններ, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով: Վեներական հիվանդությունների թվին են պատկանում գոնորեան, սիֆիլիսը, գարդնելլերան, սեռական օրգանների հերպեսը, տրիխոմոնոզը, ուրեապլազմոզը, քլամիդիոզը և այլն:
Սեռական ճանապարհով փոխանցվող ամենահայտնի հիվանդությունը քոսն է, իսկ ՁԻԱՀ-ը, հեպատիտի B և C տեսակները, լյամբլիզը հիվանդություններ են, որոնք ախտահարում են նաև մյուս օրգանները: Սեռավարակների վտանգավորությունը նրանց առաջացրած հիվանդության բարդություններն են: Այդ հիվանդությունները զարգանալով բերում են շատ լուրջ հետևանքների: Օրինակ՝ քլամիդիաները, միկոպլազմաներն ու ուրեապլազման շատ հաճախ առաջացնում են պրոստատիտ, օրխիտ: Այս հիվանդությունների բարձիթողի վիճակն էլ տղամարդկանց մոտ կարող է հանգեցնել անպտղության: Կանանց մոտ ևս այս վարակները պատճառ են հանդիսանում ներքին օրգանների բորբոքային հիվանդությունների, օրինակ` արգանդի:
Սեռավարակները կարող են փոխանցվել
- առանց պահպանակի ունեցած յուրաքանչուր սեռական հարաբերության ժամանակ
- արյան փոխներարկման ժամանակ, արյան կամ արյան բաղադրամասերի հետ անմիջական շփման ժամանակ
- ներարկիչների և ասեղների համատեղ օգտագործման ժամանակ
- մորից երեխային` հղիության ընդացքում, ծննդաբերության կամ կրծքով կերակրելիս Սեռավարակների հիմնական ախտանշանները
- արտադրություն միզուկից
- արտադրություն հեշտոցից
- տհաճ հոտ ունեցող արտադրություն, միզելու ժամանակ այրոցի զգացում
- ցավեր որովայնի ստորին շրջաններում
- խոցեր սեռական օրգանների շրջանում, սեռական գորտնուկներ, վերքեր, ուռուցքներ
- մաշկային ցան, քոր, մեծացած ավշային հանգույցներ
Նյութը՝ aroxjblog.am