Wednesday, May 1, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Որոնք են վիտամին B2-ի օգտակար հատկություններն ու դրանով հարուստ սննդամթերքի տեսակները

Վիտամին B2-ը կամ ռիբոֆլավինն ամենակարևոր վիտամիններից մեկն է մարդու օրգանիզմի համար, որը տարբերվում է իր վառ գույնով. քիմիական մաքուր վիճակում այն դեղնանարնջագույն փոշի է: Այս տարրը շատ կարևոր դեր է խաղում ածխաջրային փոխանակության հարցում և մասնակցում է ճարպերի ու ամինաթթուների գործածությամբ էներգիայի արտադրման գործընթացին: Միևնույն ժամանակ այն օգնում է ճարպաթթուներ ու սպիտակուցներ կուտակել, պաշտպանում է նյարդային բջիջների թաղանթները վնասվածքներից, ինչպես նաև մասնակցում է եղջերաթաղանթի և աչքերի ոսպնյակների մետաբոլիզմին:

Այս կարևոր տարրի դեֆիցիտը խիստ բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կարող է դրսևորվել այնպիսի ախտանշաններով, ինչպիսին են.

  • աշխատունակության անկումն ու հոգնածությունը,
  • բերանի անկյունների ճաքերը,
  • բերանի խոռոչում առաջացած խոցերը,
  • բերանի ու քթի շուրջն ի հայտ եկած փոփոխությունները և այլն:

Այս վիտամինի լուրջ դեֆիցիտը կարող է հանգեցնել անեմիայի (սակավարյունություն) և խոչընդոտել մյուս վիտամինների փոխանակությանը, ուստի դրա մակարդակին հետևելը շատ կարևոր է:

Վիտամին B2-ի օրական անհրաժեշտ չափաբաժինը կախված է մարդու սեռից ու տարիքից: 19-25 տարեկան տղամարդկանց օրգանիզմին օրական հարկավոր է 1,5 միլիգրամ վիտամին B2, իսկ կանանց՝ 1,2 մգ, 25-51 տարեկան տղամարդկանց օրական անհրաժեշտ է 1,4 մգ ռիբոֆլավին, կանանց՝ 1,2 մգ, 51-65 տարեկան տղամարդկանց՝ 1,3 մգ, կանանց՝ 1,2 մգ, իսկ 65 տարեկանից բարձր տղամարդկանց ու կանանց օրգանիզմին օրական անհրաժեշտ է 1,2 մգ վիտամին B2:

Մարդու օրգանիզմն ունակ չէ կուտակել ու պահել վիտամին B2-ը պաշարների տեսքով, ուստի դրա մակարդակը կախված է ընդունած սննդից: Սա է պատճառը, որ հարկավոր է անպայման սննդակարգում ներառել այս կարևոր տարրով հարուստ մթերք: Վիտամին B2-ի հարուստ աղբյուր են.

Կաթնամթերքն ու մսամթերքը. կենդանական ծագման մթերքը համարվում է վիտամին B2-ի հիմնական աղբյուրը, ուտսի հարկավոր է հաճախ օգտագործել կաթ, յոգուրտ, միս և այլն:

Վարսակը. 100 գրամ վարսակի փաթիլներում պարունակվում է վիտամին B2-ի օրական անհրաժեշտ չափաբաժնի մոտ 10 տոկոսը:

Ամբողջահատիկ հացը. այս հացի ընդամենը երկու շերտն օրգանիզմին կտա մոտ 0.2 միլիգրամ ռիբոֆլավին:

Հացի խմորիչը. 100 գրամ խմորիչում պարունակվում է 2 միլիգրամ վիտամին B2, ուստի այս վիտամինը ստանալու համար կարելի է սկսել ինքնուրույն թխել հացը:

Կանաչ բանջարեղենը. այս կարևոր տարրով հարուստ են նաև կանաչ բանջարեղենը, ուստի հարկավոր է սննդակարգում ներառել կաղամբ, բրոկոլի, ծնեբեկ և նմանատիպ այլ մթերք:

Ավոկադոն. օգտակար ճարպաթթուներով հարուստ այս միրգը պարունակում է նաև մեծ քանակությամբ ռիբոֆլավին: Դրա 100 գրամում պարունակվում է մոտ 0,1 մգ վիտամին B2:

Յուղոտ ձուկը. յուղոտ ձկնատեսակները օմեգա-3 ճարպաթթուների հարուստ աղբյուր են, սակայն դրանք հարուստ են նաև այս կարևոր վիտամինով: 100 գրամ ձուկը պարունակում է մոտ 0,2 մգ վիտամին B2:

Նյութի աղբյուրը՝  այստեղ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook