Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Որոնք են վիտամին D-ի դեֆիցիտի մասին հուշող արտաքին ախտանշանները

Հոգնածությունը, տրամադրության տատանումներն ու մկանային թուլությունը կարող են հուշել վիտամին D-ի պակասի մասին, սակայն այս տարրի դեֆիցիտը կարող է նաև արտաքին դրսևորումներ ունենալ։ Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել է իմունաբան Ելենա Գրեկը՝ թվելով դրանցից մի քանիսը։

Նրա խոսքով՝ վիտամին D-ի դեֆիցիտին բնորոշ ախտանշանների շարքին են դասվում կենտրոնացման վատթարացումը, քնի հետ կապված խնդիրներն ու ավելորդ քաշը։ Բացի այդ, այս խնդրի դեպքում մաշկը կորցնում է իր առաձգականությունը, իսկ դեմքը հոգնած տեսք է ստանում։

«Ի հայտ է գալիս մաշկի թեփոտվածություն, մաշկի գույնը խամրում է, իսկ աչքերի տակ մուգ շրջանակներ են հայտնվում։ Բացի այդ, բարձրանում է մաշկային հիվանդությունների, օրինակ՝ դերմատիտի, զարգացման վտանգը»,- նշել է Գրեկը:

Նման խնդիրներից խուսափելու համար նա խորհուրդ է տվել արյան հետազոտություն անցնել և ստուգել վիտամին D-ի մակարդակն օրգանիզմում, ինչից հետո անհրաժեշտության դեպքում մասնագետը կարող է նշանակել վիտամին D-ի հավելումներ ու օգնել կարգավորել սննդակարգն այս տարրի պակասը լրացնելու համար։

Նյութը ՝  tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook