Wednesday, May 1, 2024
ՀիվանդություններՆորություններ

Որ դեպքերում է սրտամկանի ուլտրաձայնային հետազոտություն ցուցվում

Սրտամկանի ուլտրաձայնային հետազոտությունը սրտի և խոշոր անոթների ախտաբանությունների ախտորոշման հիմնական մեթոդներից մեկն է, ուստի սրտաբան Նիկոլայ Դուպիկը Gazeta.Ru-ի հետ զրույցում պատմել է՝ որ դեպքերում է հարկավոր տվյալ հետազոտությունն անցնել։

«Սրտի ՈւՁՀ-ն անցկացվում է բժշկի նշանակմամբ այնպիսի ախտանշանների առկայության դեպքում, ինչպիսին են կրծքավանդակի ցավը, հևոցը կամ շնչահեղձության զգացողությունը, զարկերակային գերճնշումը, սրտխփոցը, սրտի աշխատանքի խանգարումները, գիտակցության կորուստներն ու անհասկանալի թուլությունը։ Բացի այդ, սրտի ՈւՁՀ-ի անցկացման ցուցում է նաև ԷՍԳ հետազոտության պատասխանում առկա փոփոխությունը կամ լաբորատոր որևէ ցուցանիշի (օրինակ՝ տրոպոնինի) շեղումը նորմայից: Սրտի ՈւՁՀ-ն ավելի ու ավելի հաճախ են սկսել նշանակել վիրահատական միջամտության նախապատրաստման ժամանակ և օնկոլոգիական հիվանդների բուժման ժամանակ քիմիաթերապիայից, իմունաթերապիայից ու ճառագայթային թերապիայից առաջ կամ դրա ընթացքում», – նշել է մասնագետը։

Սրտաբանը նաև ընդգծել է, որ խորհուրդ է տրվում բժշին դիմել և սրտի ՈւՁՀ անցնել նաև ծանր կամ տևական կորոնավիրուսային վարակի դեպքում կամ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո ի հայտ եկած բարդություններից հետո։

Նյութը՝  tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook