Wednesday, May 1, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են»

Շրջապատում հաճախ լսում ենք` «նևրոզ ունեմ» և շատ դեպքերում, մարդիկ չկարևորելով հիվանդության լրջությունն ու չգնահատելով ռիսկերը, շրջանցում են այն, իսկ արդյունքում բախվում լուրջ խնդիրների: Մարդիկ անլուրջ են վերաբերվում երևույթին՝ մտածելով, որ ժամանակակից կյանքի ռիթմը սթրեսներով լի է և կարիք չկա ժամանակ տրամադրել հիվանդության բուժման համար: Մինչդեռ անհրաժեշտ է գիտակցել, որ նևրոզը լուրջ հիվանդություն է, իսկ բուժող բժիշկը հոգեբույժն է:

«Արմենիա» ԲԿ փսիխոսոմատիկայի բաժնի վարիչ, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ Գայանե Մարգարյանը ներկայացնում է նևրոզի առաջացման պատճառները, վտանգներն ու հոգեբույժի անհրաժեշտ միջամտությունը հիվանդության բուժման գործընթացին:

–   Ի՞նչ է նևրոզը:

–   Նևրոզը ժամանակակից կյանքի ամենատարածված հիվանդություններից է, որն անվանում են քաղաքակրթության թերություն: Նևրոզը նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումն է, որը զարգանում է ոչ թե գերհոգնածությունից կամ գերլարվածությունից, ինչը ենթադրում են շատերը, այլ զարգանում է մարդու մեջ տևական ժամանակ առկա իրարամերժ ցանկությունների գոյության արդյունքում «ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ»: Երբեմն հիվանդությունը զարգանում է այն ժամանակ, երբ պետք է ընտրություն կատարել երկու անցանկալի կամ ցանկալի երևույթների միջև: Նման իրարամերժ ցանկությունների պարագայում, երբ մարդը չի կարողանում իր համար ընտրություն կատարել, զարգանում է նևրոզ:

–   Ո՞վ է բուժում նևրոզը:

–   Այս հիվանդությունն, անկասկած, բուժում է հոգեբույժը, թեև պրակտիկայում տարածված է, որ նյարդաբաններն ու թերապևտները նույնպես զբաղվում են հիվանդության բուժմամբ: Ժամանակին սրտի նևրոզի բուժումն իրականացնում էին սրտաբանները, աղեստամոքսային տրակտի համակարգի նևրոզի դեպքում՝ թերապևտները: Միայն հոգեբույժը կարող է մասնագիտերոն ճիշտ ախտորոշմամբ գնահատել` կա՞ նևրոզ է, թե՝ ոչ: Նևրոզի հիմանական ախտանիշը տրամադրության անկումն է և միայն հոգեբույժը կարող է գնահատել հիվանդության տիպիկ տրամադրության անկումը:

–   Որո՞նք են նևրոզի առաջացմանը նպաստող գործոնները:

–   Գերլարվածությունը, անքնությունը, կրած հիվանդությունները, անկանոն սնվելը, սոմատիկ այլ հիվանդություններ:

–   Հիվանդության առաջացման համար ի՞նչ դեր ունեն հոգեկան տրավմաները:

–   Հոգեկան տրավմաների ազդեցությունը բազմաթիվ հիվանդությունների զարգացման գործընթացում չափազանց մեծ է՝ այդ թվում նաև նևրոզի:

–   Անորեքսիայի և նևրոզի առաջացման միջև ի՞նչ կապ գոյություն ունի:

–   Անորեքսիան շատ լուրջ հիվանդություն է: Պետք է տարբերել անորեքսիայի և շիզոֆրենիայի, ինչպես նաև անորեքսիայի և նևրոզների սահմանները: Խնդրի գնահատումը նույնպես հոգեբույժի աշխատանքն և պետք է նրա կողմից ախտորոշվի հոգեբանական գործոնների ազդեցությունները հիվանդության զարգացման գործընթացում: Այն կարող է զարգանալ սկսած վաղ մանկական տարիքից` դժգոհությունների, խանդի զգացումի, անհաջողությունների և այլ պատճառների արդյունքում: Անորեքսիան դեղորայքով չի բուժվում, անհրաժեշտ է խորը և ծավալուն փսիխոթերապիա և փսիխոանալիզ իրականացնել:

–   Կա՞, արդյոք, կապ մարդու բնավորության ու նևրոզի միջև:

–   Կապն անմիջական է: Բնավորության գծերից կախված են մարդու հիվանդությունները: Եթե մարդը չի կարողանում ճիշտ ընտրություն կատարել, անշուշտ, դա բնավորության խնդիր է: Իսկ նևրոզ առաջանում է ներքին լարվածության և երկակի մտքերի պատճառով, որի հետևանքով մարդը չի կարողանում ճիշտ ընտրություն կատարել:

–   Ժառանգական գործոնն ու նևրոզի առաջացումը նույնպե՞ս կապ ունեն:

–   Ժառանգական գործոնի ու նևրոզի առաջացման միջև անմիջական կապ գոյություն չունի: Ինչպես մի շարք այլ հիվանդությունների, այնպես էլ այս պարագայում, որոշակի նշանակություն է ձեռք բերում ժառանգական նախատրամադրվածությունը:

–   Որո՞նք են նևրոզի տեսակները:

–   Գոյություն ունի նևրոզի թեթև տեսակ, որը դրսևորվում է թույլ գլխացավով, քնի ոչ խորը խանգարումով, անաշխատունակությամբ և այլն: Այս պարագայում նախանշանները թույլ են արտահայտվում և խորհուրդ է տրվում իրականացնել կազդուրիչ բուժում, որի համար օգտակար է շրջագայությունը, հանգիստը:

Նևրոզի հաջորդ տեսակն անվանում են կպչուն նևրոզ, որն ընթանում է կպչուն մտքերի ու վախերի արտահայտմամբ:

Հիվանդության մյուս տեսակը հիստերիկ նևրոզն է, որն անմիջականորեն կապ ունի մարդու բնավորության հետ: Հուզական ոչ կայուն մարդկանց է բնորոշ այս տեսակը: Նման պարագայում հիվանդությունը կարող է դրսևորվել կեղծ կուրությամբ, կեղծ համրությամբ, կեղծ լսողությամբ և այլն: Շատ դեպքերում մարդիկ` չկարողանալով գնահատել իրավիճակը` սայլյակին գամված և ծանր վիճակում դիմում են բժշկի օգնությանը: Առհասարակ, նևրոզի ժամանակ դրսևորվում են բոլոր սոմատիկ խանգարումները: Նևրոզով տառապող մարդիկ տագնապային, անիքնավստահ մարդիկ են, ովքեր կորցնում են սոցիալական կապերը, խուսափում են շրջապատի հետ շփումից, ֆիքսվում են սեփական անձի վրա կամ` ընդակառակը, մարդկանց մոտ մշտապես խոսում են սեփական խնդիրների մասին ու շրջապատի համար դառնում ձանձրալի աձնավորություն: Նևրոզի հետևանքով լուրջ հոգեբանական խնդիրներ կարող են զարգանալ:

–   Հնարավո՞ր է նևրոզն ինքնուրույն անցնի:

–   Նևրոզը հիվանդություն է և միայն բժշկի միջամտությամբ է բուժվում: Գոյություն ունի նևրոզանման վիճակ, նման պարագայում այն անցնում է ինքնուրույն:

–   Եթե նևրոզը չբուժվի ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ:

–   Նևրոզով հեշտ է հիվանդանալ, սակայն դժվար է բուժվել: Սա դարի հիվանդություններից է: Բուժումը երկարատև է և, առաջին հերթին, անցէ  կացվում փսիխոանալիզ, որից հետո՝ դեղորայքային բուժում: Բուժման համար անհրաժեշտ է հոգեբանի և հոգեբույժի համատեղ միջամտությունը, բայց ոչ երբեք` նյարդաբանի: Նևրոզը չբուժվելու դեպքում տարիների ընթացքում անձի մոտ կարող է ձևավորվել հաշմանդամություն, ով ֆիզիկապես առողջ է, սակայն հոգեպես` տկար:

–   Մարդը ե՞րբ պետք է դիմի բժշկի, ինչպե՞ս պետք է հասկանա, որ նևրոզի նախանշաններ են զարգանում:

–   Երբ երկարատև է տրամադրության անկումը, կպչուն մտքերը, անհիմն մարմնական ցավերը և այլ գանգատները, պետք է դիմել բժշկի: Մարդիկ չպետք է խուսափեն հոգեբույժի մոտ այցելելուց և անհրաժեշտ է կոտրել այն կարծրատիպը, թե հոգեբույժը հոգեկան հիվանդների բժիշկ է: Պետք է հիշել, հոգեբույժը պարտավոր է լինել հոգեբան և հոգեբույժ, իսկ հոգեբանը չի կարող լինել հոգեբույժ:

–   Նևրոզի ժամանակ բուժումն ի՞նչ պայմաններում է իրականացվում` ամբուլատո՞ր, թե՞ ստացիոնար:

–   Արտերկրում հիվանդությունը բուժում են ամբուլատոր պայմաններում, քանի որ այնտեղ պայմաններն այլ են: Մեզ մոտ բուժումը ստացիոնար պայմաններում է կազմակերպվում:

–   Որո՞նք են հիվանդության ժամանակակից բուժման մեթոդները:

–   Փսիխոթերապիան և դեղորայքային բուժումը:

–   Որքա՞ն բուժման տևողությունը:

–   Խիստ անհատական է` կարող է տևել տաս օր, կարող են տևել տարիներ:

–   Առանց դեղահաբերի հնարավո՞ր է բուժել:

–   Եթե խորացած նևրոզ չէ, հնարավոր է:

–   Ժողովրդական բժշկական մեթոդներով բուժում գոյություն ունի՞:

–   Ո՛չ, գոյություն չունի:

–   Նևրոզը լիարժեք բուժվո՞ւմ է:

–   Շատ կարևոր է մարդու ինտելեկտն ու ընկալունակութունը: Եթե մարդը կարողանում է ներդաշնակ ընկալել խնդիրը, մեծ հաշվով, լիարժեք բուժումն ապահովված է:
–   Ֆիզիկական ակտիվությունը նևրոզի բուժման պարագայում ի՞նչ դեր ունի:

–   Առհասարակ, ֆիզիկական ակտիվությունը հակադեպրեսանտ ազդեցություն ունի: Շատ օգտակար է նաև քայլելը:

–   Ինչպե՞ս կանխարգելել նևրոզը:

–   Եթե հոգեբանական ֆոնի վրա է զարգանում հիվանդությունը, հարկավոր է երևույթների նկատմամբ դրսևորել խոհեմություն, որպեսզի կարողանալ իրավիճակն օբյեկտիվ գնահատել՝ խուսափելով ավելորդ սթրեսներից: Անհրաժեշտ է զերծ մնալ ավելորդ հուզական դրսևորումներից:

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook