Tuesday, May 7, 2024
ՆորություններԺամանց

Չարենցի 125-ամյակը՝ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում

2022 թվականին նշվում է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը:

Գիրք նվիրելու օրը` փետրվարի 19-ին՝ ժամը 16:00-ին, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը նշանավոր հոբելյանը կարժևորի երկու մեծ գրողների` Ավ. Իսահակյանի և Եղ. Չարենցի բարեկամության մասին պատմող գեղեցիկ հուշերի, դրվագների բեմականացմամբ, որին կմասնակցեն Հենրիկ Մալյանի անվան թատրոնի երիտասարդ արտիստները դերասանուհի Սոֆիկ Սարգսյանի ղեկավարությամբ:

Գիրք նվիրելու օրվա խորհուրդը կամփոփվի նաև նախօրոք հայտարարված գրքահավաքի արարողությամբ, որին ակտիվորեն մասնակցել են նաև քաղաքացիները և «Արմավ» հրատարակչությունը:

Հավաքված գրքերը կնվիրաբերվեն զորամասերի և «Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միության» կենտրոնի գրադարաններին:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook