Wednesday, May 1, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Պարբերաբար տարբեր երկրներում կազմվում են ափսոսանքի վարկանիշներ

70-80-90 տարեկան մարդկանց հարցնում են, թե ինչի մասին են նրանք ամենից շատ զղջում կյանքի վերջում։ Իսկ թոփ-5-ն արդեն երկար տարիներ մնում է անփոփոխ։

Առաջին տեղում այն ափսոսանքն է, որ կյանքի մեծ մասը տրվել է չսիրված աշխատանքին:

Երկրորդը` որ քիչ ժամանակ են հատկացրել սիրելիներին ու մոտիկ մարդկանց:

Երրորդը` որ այդքան արհամարհանքով են վերաբերվել իրենց մարմնին` սխալ են սնվել, ծխել են ու սպորտով չեն զբաղվել։

Չորրորդը` որ չեն կարողացել արտահայտել իրենց զգացմունքները:

Եվ հնգյակը եզրափակում է այն, որ այդպես էլ չեն հասցրել տեսնել աշխարհը։

Ոչ ոք չի ափսոսում այն բանի համար, որ չի ունեցել բավականաչափ ավտոմեքենա, այֆոններ կամ նմանատիպ բաներ: Ոչ ոք չի ափսոսում, որ քիչ ժամանակ է անցկացրել գիշերային ակումբներում կամ խնջույքներում:

Բոլորը ափսոսում են միայն մեկ բանի համար` ՈՐ ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ԱՊՐԵԼՈՒ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՆ …

Նյութը `Tamara Avanesyan

Leave a Reply

x Close

Like Us On Facebook