Wednesday, May 1, 2024
Նորություններ

Ինչպիսի սոցիալական հետևանքներ է առաջացնում զրույցներում ԱԲ-ի օգտագործումը

Քորնելի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդիկ ավելի արդյունավետ խոսակցություններ են վարում և միմյանց ավելի դրական են ընկալում ԱԲ-ով աշխատող չաթբոթից օգտվելիս:
Հետազոտության ընթացքում գիտնականները ուսումնասիրել են, թե ինչպես է ԱԲ-ի օգտագործումը խոսակցություններում ազդում մարդկանց արտահայտվելու և միմյանց նկատմամբ վերաբերմունքի վրա:
Հետազոտողները մշակել են խելացի պատասխանների հարթակ, որն անվանել են «Moshi» (ճապոներեն նշանակում է «բարև»)։ Այն ստեղծվել է այժմ չգործող Google «Allo»-ի (ֆրանսերեն՝ «բարև») ձևով, որն առաջին խելացի պատասխանների հարթակն էր՝ ներկայացված 2016 թվականին։ Խելացի պատասխանները ստեղծվում են LLM-ներից (large language model -մեծ լեզվական մոդելներ)՝ զրույցի ժամանակ հավանական հաջորդ պատասխանները կանխատեսելու համար։
Մասնակիցներին առաջարկվել է խոսել քաղաքական խնդիրներից և հանձնարարվել է երեք պայմաններից մեկը՝ երկու մասնակիցներն էլ կարող են օգտագործել խելացի պատասխաններ, միայն մեկ մասնակից կարող է օգտագործել խելացի պատասխաններ կամ ոչ մի մասնակից չի կարող օգտագործել խելացի պատասխաններ:
Հետազոտողները պարզել են, որ խելացի պատասխանների օգտագործումը մեծացնում է հաղորդակցման արդյունավետությունը, դրական հուզական լեզուն և հաղորդակցման գործընկերների դրական գնահատականները: Միջին հաշվով, խելացի պատասխանները կազմել են ուղարկված հաղորդագրությունների 14,3%-ը (1-ը 7-ից):
Միաժամանակ պարզվել է, որ երբ հետազոտության մասնակիցները կարծում էին, որ իրենց զրուցակիցն օգտագործում է ավելի շատ ԱԲ-ի առաջարկած պատասխաններ, նրանք ընկալում էին այդ զրուցակցին որպես ավելի քիչ համագործակցող և ավելի քիչ կապվածություն էին զգում նրա նկատմամբ: Մարդիկ հակված են դիմացինին ավելի բացասական գնահատել, պարզապես այն պատճառով, որ կասկածում են, որ նա օգտագործում է ԱԲ-ն, որպեսզի այն օգնի իրեն պատասխան տեքստ կազմել, անկախ այն փաստից՝ իրականում դա այդպես էր, թե ոչ։
Չնայած ԱԲ-ն օգնում էր ձևակերպել և արտահայտել մասնակիցների մտքերը, այն փոխում էր իրենց լեզուն այնպես, որ նրանք դա չէին նկատում՝ հատկապես ավելի դրական հնչեցնելով: Սա ենթադրում է, որ օգտագործելով տեքստային ԱԲ-ն, մարդն ինչ-որ չափով զոհաբերում է իր անձնական ձայնը:
Ինչպես նշում է տեղեկատվական գիտությունների դոցենտ Մալտե Յունգը․ «Տեխնոլոգիական ընկերությունները հակված են ընդգծել ԱԲ գործիքների օգտակարությունը՝ առաջադրանքները ավելի արագ և լավ կատարելու հարցում, բայց նրանք հաճախ անտեսում են սոցիալական գործոնները։ Մենք մեկուսացված չենք ապրում և աշխատում, և համակարգերը, որոնք մենք օգտագործում ենք, ազդում են ուրիշների հետ մեր փոխգործակցության վրա․․․ Այս ուսումնասիրության մեջ մենք կարող ենք նկատել թե, ինչպիսի ազդեցություն ունի ԱԲ-ն սոցիալական դինամիկայի վրա և ինչպիսի անցանկալի հետևանքներ կարող են դրանից առաջանալ: Սա հուշում է, որ նա, ով վերահսկում է ալգորիթմը, կարող է ազդեցություն ունենալ մարդկանց և նրանց փոխազդեցությունների վրա»:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook