Monday, May 6, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Պոլիտրավմա, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 6-ամյա տղա երեխա

Պոլիտրավմա, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 6-ամյա տղա երեխա:
📌Ըստ հարազատների՝ երեխան վնասվածքները ստացել է տրակտորի կցորդիչից վայր ընկնելու հետեւանքով:
🩺Ընդունման պահին երեխայի վիճակը գնահատվել է ծանր: Անմիջապես կազմակերպվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, հրավիրվել են նեղ մասնագետներ, այդ թվում՝ վնասվածքաբան, նյարդաբան , վիրաբույժ եւ ռեանիմատոլոգ:
👨‍🔬Բուժանձնակազմի կողմից ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բուժօգնություն: Փոքրիկի վիճակը կայունացվել է:
🚑Հետագա նեղ մասնագիտական բուժումը շարունակելու նպատակով որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երեւան՝ նեղ մասնագիտացված բժշկական հաստատություն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook