Thursday, May 2, 2024
Նորություններ

ՌԴ կառավարությունը հաստատել է հակաբիոտիկների դեմ պայքարի ռազմավարությունը

ՌԴ վարչապետ Դիմիտրի Մեդվեդևը հաստատել է մինչև 2030 թվականը հակամիկրոբային դիմադրության  տարածման կանխարգելման ռազմավարությունը: Համապատսխան հրմանը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում: «Ռազմավարությունը սահմանում է պետական քաղաքականություն, որը զգուշացնում և սահամնափակում է   հակաբակտերիալ դեղամիջոցների, քիմիական և կենասաբանական միջոցների նկատմամբ միկրոօրգաների դիմադրողականությունը»,- ասված է բացատրական գրառման մեջ:

Նախաձեռնությունը կիրականացավի երկու փուլով. մինչև 2020 թվականը պլանավորվում է քաղաքացիներին տեղեկացնել հակամիկրոբային դեղամիջոցների ճիշտ կիրառման  և ինքնաբուժությամբ չզբաղվելու մասին, նաև բարձրացնել դիմադրողականությունը տարբեր հակաբիոտիկների դեմ, որոնք առաջացնում են ինֆեկցիոն հիվանդություններ: Երկրորդ փուլը (մինչև 2030 թվականը) նախատեսում է բազմակի դեղամիջոցների նկատմամբ դիմադրողականություն ունեցող միկրոօրգանիզմների հետեւանքով առաջացած վարակների տարածվածության նվազում։

Նախաձեռնությունը կառավարությանը ներկայացվել է Առողջապահության նախարարության կողմից:  Ռազմավարության շրջանակներում պլանավորվում է ավելացնել հսկողությունը հակաբիոտիկների դեղատոմսի դուրս գրման նկատմամբ, օպտիմալացնել բժիշկների նշանակումները, բարձրացնել հիվանդների իրազեկվածությունը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook