Sunday, April 28, 2024
Նորություններ

Սահմանապահ համայնքներն ուշադրության կենտրոնում են

Մեկնարկել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված ժամանակացույցով սահմանամերձ  համայնքների բնակչությանը խորհրդատվություն և բուժօգնություն ցուցաբերելու ծրագիրը։ Առաջինը Գեղարքունիքի մարզի Կրասնոսելսկի տարածաշրջանի սահմանապահ համայնքներ են այցելել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի առաջատար մասնագետները։20170908_123016

Համայնքների, մարզպետարանի և առողջապահության նախարարության կողմից համակարգված աշխատանքների արդյունքում մի քանի տասնյակ բնակիչներ հնարավորություն ունեցան իրենց իսկ բնակավայրերում ստանալու առաջատար մասնագետների բժշկական խորհրդատվություններ:

Կարևորելով սահմանամերձ համայնքների  բնակչության առողջության պահպանումը` նախարարությունը, համագործակցելով   մարզպետարանների և մայրաքաղաքի տարբեր բժշկակական կազմակերպությունների  հետ,  շարունակական կդարձնի նման այցերը։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook