Tuesday, April 30, 2024
ՀայտարարություններՆորություններ

Սահմանվել են շտապօգնության ծառայության հերթապահություններ

Ամռանը Երևան-Սևան-Երևան մայրուղին գերծանրաբեռնված է լինում, ինչպես նաև այդ ժամանակահատվածում առավել հաճախ են արձանագրվում ճանապարհատրանսպորտային պատահարներ:
Առողջապահության նախարարի հրամանով շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ են սահմանվել նշված ճանապարհահատվածում: Թվով 4 կետում` սեպտեմբերի 5-ը ներառյալ, ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից 22:00-ը սահմանվել է հերթապահություն` Կոտայքի մարզի «Աբովյանի բժշկական կենտրոնի», «Չարենցավանի բժշկական կենտրոնի», «Հրազդանի բժշկական կենտրոնի» և Գեղարքունիքի մարզի «Սևանի բժշկական կենտրոնի» շտապ բժշկական օգնության ծառայությունների միջոցով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook