Wednesday, May 1, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Սա պատմություն է հայրենասեր հայուհու և Հայաստանին սիրահարված ամերիկացի տղամարդու մասին

Սա պատմություն է հայրենասեր հայուհու և Հայաստանին սիրահարված ամերիկացի տղամարդու մասին💚
Հորդանանից եկած Սեդա Շուքուրյան/Ջոնսոնն ու ամերիկացի Ալեքս Ջոնսոնը իրենց ընտանիքը կազմել են Հայաստանում, և որոշել դստեր ծնունդից հետո տեղափոխվել Սյունիքի մարզ` քաղաք Ագարակ, ինչպես իրենք են ասում՝ սահմանամերձ ապրող հայերի կողքին լինելու, աջակցելու համար🙏🏻
🏥Զույգը որոշել էր իրենց առաջնեկին ունենալ «Շենգավիթ» ԲԿ-ում՝ ծնունդը վստահելով մանկաբարձ գինեկոլոգ Լիլիթ Սուվարյանին և բժիշկ-նեոնատոլոգ Արթուր Ջանազյանին։
Դստերն անվանել են Օլիվիե-Մարիա՝ ի պատիվ ամուսինների տատիկների և պտղաբերության խորհրդանիշի՝ ձիթապտղի👼🏻🫒
Ծննդաբերության ողջ ընթացքում ամուսինը սատարել է կնոջը, իսկ դստեր ծնունդից հետո անձամբ կտրել պորտալարը:
Երիտասարդ զույգի միտքը ապրել հայրենիքում միայն գովեստի է արժանի, իսկ ամերիկացի երիտասարդի մտադրությունը՝ հարգանքի✨
Շնորհավորում ենք երիտասրադ զույգին, և փոքրիկին մաղթում Հայաստանի սահմանամերձ գոտում խաղաղ ու անհոգ մանկություն👼🏻🤍

Leave a Reply

x Close

Like Us On Facebook