Sunday, April 28, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Սթիվեն Քինգ 11 ցիտատներ…

1.Անցյալին պետք է վերաբերվել անողոք և հանգիստ։ Այն հարվածները, որոնք մեզ սպանում են՝ նշանակություն չունեն։ Նշանակություն ունեն միայն նրանք, որոնցից հետո մենք կանգնած մնացինք և ապրում ենք։

2.Բարկությունը՝ մարդկային էմոցիաներից ամենաանօգուտն է։ Այն քայքայում է ուղեղը և վնասում սիրտը։

3.Կան այնպիսի արցունքներ, որոնք անպայման պետք է դուրս թողնել, օրվա յուրաքանչյուր ժամին, դուրս թողնել, որպեսզի ներսումդ վերք չգոյանա։

4.Միայն թշնամիներն են մեզ ասում ճշմարտությունը։ Ընկերներն ու սիրելիները, խճճված փոխադարձ ստի սարդոստայնում, ստում են անդադար։

5.Ժամանակը չի բուժում։ Այն միայն բթացնում է ցավի սուր ծայրը։ Եվ ցավն արդեն չի կտրում, այլ պատռում է։

6.Երբեմն այն, ինչ մենք գիտենք, անզոր է նրանից՝ ինչ մենք զգում ենք։

7.Երբ մարդը դադարում է փոխվել, դադարում է զգալ, դադարում է սիրել՝ նա մահանում

8.Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կայուն ամուսնությունը հիմնված է հետաքրքրությունների և սթրեսադիմացկունության հավասարակշռության վրա։

9.Մարդիկ մտածում են, որ շատ բաներ չեն կարող, բայց հանկարծ, անելանելի դրություններում, հայտնաբերում են, որ շատ էլ լավ կարող են։

10.Մենք անիծված և դատապարտված ենք միշտ մտածել, որ կարելի էր ավելի լավ անել, նույնիսկ այն դեպքում, երբ հասնում ենք այն ամենին ինչ ուզում էինք։

11.Երբեմն հիմարությունը քողարկվում է բարության, իսկ երբեմն էլ ազնվության տակ։

https://carnegiedale.ru/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook