Friday, May 3, 2024
Նորություններ

Համավարակը դեռ չի ավարտվել. մասնագետը հորդորում է պատվաստումները չանտեսել

COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց իրականացվում է խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերի անձանց: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախապատվությունը տրվում է 65 և բարձր տարիքի, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, բուժաշխատողներին:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թվերի նվազմամբ պայմանավորված պակասել է նաև պատվաստումների ակտիվությունը, սակայն պետք չէ զգոնությունը թուլացնել:

«Այսօր աշխարհում կան երկրներ, որտեղ նոր բռնկումներ են: Ինչպես գիտենք կորոնավիրուսի «օմիկրոն» տեսակի շտամը տարբեր մուտացիաների է ենթարկվել: Համավարակը դեռ չի ավարտվել, հետևաբար մեր հորդորն է՝ չթուլացնել զգոնությունը և անպայման պատվաստվել: Այսօր բուժհաստատություններում կորոնավիրուստային հիվանդության դեմ բուժում ստացողների մեծ մասը պատվաստված չէ, վերակենդանացման բաժանմունքում հայտնված քաղաքացիների գրեթե ամբողջությամբ պատվաստված չեն»,-ասաց Գայանե Սահակյանը: Մասնագետը նկատեց, որ այսօր կորոնավիրուսային նոր դեպքերի կտրուկ նվազումը նաև պայմանավորված է պատվաստումների հետ: Շատերը վարակվում են, իսկ հիվանդությունը թեթև ընթացք է ունենում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook