Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Սթրեսն ու տագնապը աղեստամոքսային համակարգի ցավեր և խանգարումներ առաջացնող տարածված պատճառներից են. մասնագետ

Ստամոքսի ցավի կամ մարսողական խանգարումների պատճառները բազմաթիվ են, և քիչ չէ նաև սթրեսի դերն այդ խնդիրների զարգացման գործում։ Սակայն ցավոք, մենք բոլորս անընդհատ գտնվում ենք սթրեսի ենթարկվելու վտանգի տակ: Ու ըստ մասնագետների՝ սթրեսն ու տագնապը որովայնի ցավեր ու աղեստամոքսային համակարգի այլ ախտանշաններ առաջացնող տարածված պատճառներից են: Սթրեսի պատճառով վատ սնվելը, վնասակար սովորությունները նույնպես թողնում են բացասական ազդեցություն մարսողական համակարգի վրա։

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Աստղիկ Խաչատրյանի հետ զրուցել ենք շատ տարածված աղեստամոքսային ֆունկցիոնալ հիվանդություններից՝ հասկանալու համար, թե ի՞նչ ազդեցություն ունեն նյարդային խանգարումները և սթրեսը ստամոքս-աղիքային համակարգի վրա:

GEV_3830.JPG (440 KB)

«Մեր ազգաբնակչության շրջանում միշտ էլ սթրեսները շատ են եղել, իսկ վերջին իրադրությունների՝ հատկապես  պատերազմական իրավիճակի հետ կապված դրանք բավականին սրվել են ու արդեն ակնառու են: Ինչպես ցանկացած օրգան համակարգ,  այնպես էլ ստամոքս-աղիքային համակարգի հարցում նյարդային համակարգը մեծ դեր ունի և այն ունի իր ուրույն նյարդային հիվանդությունները»,-ասաց բժիշկ Խաչատրյանը :

Մասնագետն ընդգծեց, որ  ոչ մի բժիշկ կամ որևէ հիվանդ չի կարող  միանշանակ տարբերել ու հասկանալ, որ աղեստամոքսային համակարգում առաջացած ցավերը նյարդերից են, քանի որ նման ախտորոշում կարող է լինել միայն գործիքային հետազոտություններ իրականցնելուց հետո:

Անդրադառնալով այն մթերքներին,  որոնք առաջացնում են էներգիայի պակաս, դեպրեսիա, մասնագետը  նշեց, որ դրանց շարքին է պատկանում ածխաջրեր պարունակող մթերքները՝ հացաբուլկեղենը, խմորեղենը, քաղցրավենիքը. «Ինչքան էլ որ մեզ թվա, թե քաղցրը  էներգիա է հաղորդում,  այն ունի այդ շատ կարճ ազդեցություն, ցանկացած յուղոտ, տապակած, ապխտած սննունդը բերում է էներգիայի պակասի, իսկ դրան հակառակ կանաչ բանջարեղենը, տերևները, մրգերը տալիս են էներգիա»,-ընդգծեց մասնագետը:

Ի՞նչ կապ կարող է լինել դեպրեսիաների և ստամոքսային խոցի միջև: Ստամոքսի խոց, առաջացման պատճառները, բուժումը և կանխարգելումը: Ո՞րն է գրգռված աղիների սինդրոմ:  Ո՞ր մթերքն է հակացուցված խոցեր ունեցող հիվանդներին, որո՞նք՝ գրգռված աղու սինդրոմի դեպքում:  Շատերը նշում են, որ սուշին վտանգավոր է, մյուսներն  էլ հերքում են և շարունակում  վայելել սիրելի ուտեստը, արդյո՞ք այն իրոք վտանգավոր է: Որո՞նք են վերջին շրջանում հանդիպած ամենատարածված խնդիրները և պացիենտների կողմից ամենաշատ հանդիպող սխալները, որոնք ավելի են բարդացնում իրավիճակը:

Այս հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի  կողմից առաջարկվող լուծումներին  ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook