Wednesday, May 1, 2024
ՆորություններԺամանց

ՍԻՐՎԱԾ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ 3 ՍՊՈՐՏԱՁԵՎ

Շարժումն առողջ ապրելակերպի գրավականն է, և խոսքը ոչ թե ակտիվ և ուժային սպորտային պարապմունքների մասին է, այլ մինիմալ, թեթև վարժությունների, որոնք կօգնեն ունենալ սլաձիգ մարմին և կանխել մարմնի ծերացումը: Միայն առողջ սննդակարգը չի կարող ապահովել ցանկալի արդյունք:

Նախապատվությունը տվեք ձեր սիրելի սպորտաձևին, որպեսզի պարապմունքները ոչ միան օգտակար, այլև հաճելի լինեն:

Ահա 3 սպորտաձև, որ և սիրված են, և շատ օգտակար.

Լող
Լողը հրաշալի ընտրություն է յուրաքանչյուրի համար: Լողալիս աշխատում են մարմնի բոլոր մկանները: Չնայած դրան՝ պարապմունքից հետո հոգնածության զգացում չի լինում: Նշենք , որ միջին ծանրաբեռնվածության լողալիս ժամում մոտ 700 կկալ է այրվում:

Հեծանվավարություն
Ձկնամկանների ձգման և ամրացման, ինչպես նաև արյան շրջանառության լավացման համար անփոխարինելի միջոց է հանդիսանում: Մեկ ժամում մոտ 600 կկալ է այրվում: Միակ խնդիրը քաղաքում հեծանիվ վարելու անհարմարությունն է: Իսկական հեծանիվին երբեմն փոխարինելու են գալիս մարզասրահներում առկա հեծանիվ-սարքերը, սակայն մաքուր օդին հեծանիվ վարելն, իհարկե, ունի իր առավելությունները:

Թենիս
Գեղեցիկ, էլեգանտ և խիստ արդյունավետ սպորտի տեսակ, որի ժամանակ գերլարված աշխատում են ոտքերի և մեջքի մկանները:

Այս ամենին զուգահեռ՝ միշտ պետք է հետևել սննդին, սնվելու ժամերին և, իհարկե, քանակին:

Առողջ կենսակերպը գեղեցիկ կազմվածք և առողջ օրգանիզմ ունենալու գրավականն է:

Նյութի աղբյուրը՝

Astghik Medical Center

Leave a Reply

x Close

Like Us On Facebook