Thursday, May 2, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Սկսվել է պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք և հաշմանդամի սայլակ տրամադրող կազմակերպությունների որակավորման գործընթացը

Հայտարարություն պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք և հաշմանդամի սայլակ  տրամադրող կազմակերպությունների որակավորման գործընթացը սկսելու վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում (Այսուհետ` Նախարարություն) սկսվել է պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք և հաշմանդամի սայլակ տրամադրող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (Այսուհետ` Կազմակերպություն) որակավորման գործընթացը:

Որակավորման գործընթացն իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման և ՀՀ ԱՍՀ նախարարի 2017 թվականի հոկտեմբերի 16-ի N 121-Ա/1 դրույթների դրույթների:

Որակավորման գործընթացն իրականացնում է ՀՀ ԱՍՀ նախարարի վերը նշված հրամանով ստեղծված  մշտապես գործող որակավորման հանձնաժողովի կողմից, որը բացում, գնահատում և որակավորման չափանիշները հավաստող փաստաթղթերի հիման վրա տալիս է եզրակացություն Կազմակերպության որակավորված լինելու կամ որակավորում չանցնելու վերաբերյալ:

Որակավորման գործընթացին  մասնակցելու դիմում-հայտ ներկայացրած Կազմակերպությունները (նրանց ներկայացուցիչները) կարող են ներկա գտնվել դիմում-հայտերի բացման և գնահատման նիստերին, ծանոթանալ նիստերի արձանագրություններին:

Կազմակերպությունը կարող է ցանկացած ժամանակ դիմել և որակավորվելու դեպքում  ներառվել  որակավորված Կազմակերպությունների ցանկում: Ցանկում ներառված (որակավորված) Կազմակերպութունը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ ցանկից` իր գրավոր դիմումի համաձայն

Պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք և (կամ) հաշմանդամի սայլակ տրամադրելու նպատակով իրականացվող որակավորման գործընթացին մասնակցելու համար կարող է դիմել այն Կազմակերպությունը, որը բավարարում են  հետևյալ պահանջներին՝

  • ունի որակավորման ընթացակարգին մասնակցելու համար դիմում-հայտը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա մասնագիտական փորձառություն: Մասնագիտական փորձառություն է համարվում բժշկական սարքերի, սարքավորումների կամ պրոթեզաօրթոպեդիկ կամ վերականգնողական պարագաների կամ վերականգնման տեխնիկական միջոցների ձեռքբերման և տրամադրման կամ դեղատնային գործունեությամբ զբաղվելու փորձառությունը,

2) Երևանում  գործելու դեպքում`  ունի  սպասարկման  կետ  կամ ներկայացուցչություն Երևան քաղաքին ոչ սահմանակից առնվազն մեկ մարզում,

3) ունի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ Պայմանագրով ստանձնած պարտավորությունները առանց կանխավճարի կատարելու համար,

4) ունի աշխատանքային ռեսուրսներ՝ շահառուներին սպասարկելու և ծառայություն ստացած  անձանց  վերաբերյալ  տվյալները «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման» տեղեկատվական համակարգ մուտքագրելու համար համապատասխան մասնագետ, լսողական սարք տրամադրող Կազմակերպությունները՝ նաև համապատասխան մասնագետ՝ շահառուի կարիքին համարժեք լսողական սարք տրամադրելու և տեղադրելու համար, հաշմանդամի սայլակ տրամադրող Կազմակերպությունները՝ հաշմանդամություն ունեցող անձի կարիքներին համապատասխան հաշմանդամի սայլակ տրամադրող խորհրդատու-աշխատակից,

5) ունի Պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ  տեխնիկական միջոցներ (համակարգչային տեխնիկա) և մատչելի շենքային պայմաններ տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց սպասարկումն իրականացնելու համար, ներառյալ անարգել մուտք Կազմակերպության շենք և սպասարկման սրահ` մուտքի զրոյական մակարդակ կամ Հայաստանի Հանարպետության քաղաքաշինական նորմերին համապատասխան կառուցված թեքահարթակ, իսկ դրանց անհնարինության դեպքում համապատասխան անվտանգ տեխնիկական սարքավորումներ` վերելակ,  բարձրացնող  մեխանիզմներ և սպասարկման սրահում  տեղաշարժվելու  համար խոչընդոտների բացակայություն,

6)  Կազմակերպության կողմից պետական հավաստագրերի հիման վրա  տրամադրվող լսողական սարքի կամ հաշմանդամի սայլակի պատրաստման նյութերը և տեխնոլոգիաները  պետք է համապատասխանեն միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտներին և ունենան այդ ստանդարտների համպատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր: Նախարարության համար  ընդունելի է համարվում վերը նշված ստանդարտների համապատասխանության այն հավաստագիրը կամ հայտարարագիրը, որը  ճանաչված է ԱՊՀ երկրներում, կամ դրան կից Կատարողը ներկայացրել է փորձարկում  անցնելու վերաբերյալ արձանագրություն կամ Կատարողի կողմից ներկայացվել  է  Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից տրված միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտներին համապատասխանելու վերաբերյալ համապատասխան հավաստագիր կամ հայտարարագիր:

Հաշմանդամի սայլակ  և (կամ) լսողական սարք  տրամադրելու համար Կազմակերպությունն Նախարարության աշխատակազմ է ներկայացնում որակավորում անցնելու կամահայտնության վերաբերյալ Նախարարություն հասցեագրած գրությունը և հետևյալ  փաստաթղթերը.

  • դիմում-հայտ` համաձայն Ձև 1-ի,
  • տեղեկանք-հայտարարագիր Կազմակերպության նախկին աշխատանքային գործունեության մասին, որում ներառված է տեղեկատվություն որակավորման ընթացակարգին մասնակցելու համար դիմում-հայտը ներկայացնելու  օրվան նախորդող  մեկ տարվա մասնագիտական փորձառության վերաբերյալ:
  • տեղեկանք-հայտարարագիր հաշմանդամի սայլակի տրամադրման դեպքում՝ համապատասխան մասնագետ-խորհրդատուի, լսողական սարքերի դեպքում` լսողական սարքերի տեղադրման և հարմարեցման համար համապատասխան փորձառություն ունեցող  մասնագետի առկայության վերաբերյալ,

5)  տեղեկանք-հայտարարագիր Կազմակերպության կողմից սպասարկումն իրականացնելու վայրի մատչելի շենքային պայմաններ ունենալու վերաբերյալ, որում ներառված է տեղեկատվություն տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց համար  մատչելիության ապահովման նպատակով իրականացված աշխատանքների մասին, ներառյալ անարգել մուտք Կազմակերպության շենք և սպասարկման սրահ`  մուտքի զրոյական մակարդակ կամ թեքահարթակ` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական նորմերին համապատասխան, իսկ դրանց անհնարինության դեպքում համապատասխան անվտանգ տեխնիկական սարքավորումներ` վերելակ, բարձրացնող մեխանիզմներ և սպասարկման սրահում տեղաշարժվելու համար խոչընդոտների բացակայություն,

6) տեղեկանք-հայտարարագիր այն մասին, որ Կազմակերպությունն ունի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ստանձնած պարտավորություններն առանց կանխավճարի կատարելու համար,

7)  տեղեկատվություն պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող՝ Հայտարարությամբ նախատեսված ընդհանուր նկարագրին համապատասխանող  Պարագաների վերաբերյալ (դրանց անվանումները, ապրանքանիշը, մոդելը, տեխնիկական  նկարագրությունները, լուսանկարները, գները,  միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտների համպատասխանության հավաստագրի կամ հայտարարագրի պատճենը  և այլ տեղեկատվություն)՝ համաձայն Ձև 2-ի,

7) այլ տեղեկատվություն (Կազմակերպության ցանկությամբ):

Վերոհիշյալ փաստաթղթերը պետք է վավերացված լինեն Կազմակերպության  գործադիր մարմնի ղեկավարի կամ այլ իրավասու ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով (կնիքի առկայության դեպքում):

Կազմակերպությունը  որակավորում անցնելու կամահայտնության վերաբերյալ գրությունը և վերը նշված փաստաթղթերը Նախարարության աշխատակազմ  է ներկայացնում առձեռն կամ պատվիրված նամակ ուղարկելու միջոցով (փոստային կապի միջոցով), կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով`  ուղարկելով  Նախարարության պաշտոնական էլեկտրոնային փոստին:

Կազմակերպության կողմից սահմանված պահանջներին չհամապատասխանող, ոչ հավաստի կամ թերի փաստաթղթեր կամ տեղեկատվություն  ներկայացվելու   դեպքում  Նախարարությունը  երկու աշխատանքային օրվա ընթացքում  այդ  մասին գրավոր տեղեկացնում է Կազմակերպությանը, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում Նախարարություն է ներկայացնում շտկված փաստաթղթերը:

Երեք աշխատանքային օրվա ընթացքում շտկված փաստաթղթերը Նախարարություն չներկայացնելու դեպքում, Կազմակերպությունը Պայմանագիր կնքելու համար կրկին կարող է դիմել  երկու ամիս հետո:

Որակավորված Կազմակերպության և Նախարարության միջև կնքվում է պետական հավաստագրերի հիման վրա հաշմանդամի սայլակ տրամադրելու վերաբերյալ Պայմանագիր` համաձայն Ձև 3-ի կամ պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարքեր տրամադրելու և տեղադրելու վերաբերյալ Պայմանագիր` համաձայն Ձև 4-ի: Պայմանագրերը կնքվում են անժամկետ։

Պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող հաշմանդամի սայլակները և (կամ) լսողական սարքերը պետք է ունենան հետևյալ  ընդհանուր նկարագրերը.

  1. Հաշմանդամի սայլակի ընդհանուր նկարագիրը՝ հետևյալ հղումով
  2. Լսողական սարքերի ընդհանուր նկարագիր՝ հետևյալ հղումով

Ծանոթություն- Սույն ընթացակարգով որակավորված Կազմակերպության կողմից պետական հավաստագրերի հիման վրա 12-18 տարեկան երեխաներին և 18-ից մինչև 29 տարեկան (ներառյալ) հաշմանդամություն ունեցող անձանց լսողական սարքերի տրամադրման  գործընթացը  սկսվելու է  2018 թվականի հունվարի 1-ից հետո:

նյութի աղբյուրը՝ http://www.mlsa.am

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook