Wednesday, May 1, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ կատարվել են միանգամից երկու բարդ վիրահատություններ

Մոսկվայից ժամանած նյարդավիրաբույժ Մուշեղ Ստեփանյանի և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների մասնակցությամբ բուժկենտրոնում կատարվել են միանգամից երկու բարդ վիրահատություններ՝ ողնաշարի պարանոցային և կրծքային ողերի գոյացության հեռացում, ողնաշարի ֆիկսացիա բարդ կոստրուկցիաներով:
Մի դեպքում երեխայի մոտ առկա է եղել պարանոցի 5-րդ ողի գոյացություն, ունեցել է ցավեր պարանոցի հատվածում, մյուս դեպքում առկա է եղել կրծքային 9-րդ ողի գոյացություն ու ցավեր մեջքի հատվածում: Սրանք հազվադեպ հանդիպող հիվանդություններ են, վիրահատությունները՝ բարդ, և պահանջում էին շատ բարձր պրոֆեսիոնալիզմ ու փորձի առկայություն: Այդ իսկ պատճառով ՌԴ -ից հրավիրվեց պրոֆեսոր Ստեփանյանը, պացիենտներին լավագույն հնարավոր բուժումը ապահովելու համար:
Screenshot 2022-10-11 213307
Պրոֆեսիոնալ թիմի աշխատանքի արդյունքում երկու բարդ վիրահատություններն էլ անցել են լավ, հաջորդ իսկ օրը 14-ամյա և 15-ամյա պացիենտները կարողացել են քայլել, հետվիրահատական բարդություններ չեն դիտվել: Երկուսի վիճակն էլ գնահատվում է բավարար, երեխաներն իրենց լավ են զգում:
Բարդ վիրահատություններից մեկը կատարվել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ – HFC Armenia-ի աջակցությամբ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook