Saturday, May 4, 2024
Նորություններ

Թարախակույտ երեխայի մոտ։ Ի՞նչ է պետք իմանալ

Երեխաների մոտ թարախակույտը պաթոլոգիական վիճակ է, որի դեպքում փափուկ հյուսվածքներում զարգանում է թարախային բորբոքային պրոցես։

Թարախակույտն ուղեկցվում է հետևյալ խնդիրներով

🖇ցավ

🖇այտուց

🖇մաշկի կարմրություն

‼️Կարող է նկատվել նաև ընդհանուր թուլություն և մարմնի ջերմաստիճանի բարձրացում։

Թարախակույտը կարող է առաջանալ ոչ միայն մաշկի մակերեսին, այլև բերանի խոռոչի և ներքին օրգանների լորձաթաղանթներին։

‼️Նման դեպքերում թարախակույտն իրենից ներկայացնում է ամենամեծ վտանգը և պահանջում է անհապաղ վիրաբուժական բուժում։

📌Ենթամաշկային հյուսվածքում թարախակույտերի առաջացման ամենատարածված պատճառները մաշկային վնասվածքներն են, որոնց միջոցով հյուսվածքի մեջ ներթափանցում են պաթոգեն միկրոօրգանիզմներ։

‼️Երբեմն երեխաները ունենում են բորբոքային գործընթացի ընդհանուր ախտանիշներ, որոնք ներառում են

🖇մարմնի ջերմաստիճանի բարձրացում, առավել հաճախ 37-38 աստիճանի սահմաններում

🖇ախորժակի կորուստ

🖇քնկոտություն

🖇թուլություն, հոգնածություն

🖇գլխացավ

📌Հաշվի առնելով վիճակի ծանրությունը և հիվանդության ընթացքի առանձնահատկությունները թարախակույտերի բուժումը կատարվում է կոնսերվատիվ կամ վիրաբուժական մեթոդներով։

✅️Բարդ դեպքերում, երբ երեխաների մոտ խորը ենթամաշկային թարախակույտ է առաջանում կամ թարախակույտը գտնվում է ներքին օրգանների վրա և անհանգստություն է առաջացնում, նշանակվում է վիրաբուժական բուժում։

📌Գործընթացը կատարվում է տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ։

Նյութը՝ Dr. Samvel Martikyan / Սամվել Մարտիկյան

x Close

Like Us On Facebook