Sunday, April 28, 2024
Նորություններ

Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկան ռենտգեն նոր կաբինետ ունի

Առողջապահության նախարարության ջանքերով, համայնքների համաչափ զարգացմանը և բուժծառայությունների հասնելիությանն ուղղված ծրագրերի շրջանակներում, Վանաձորի թիվ  1 պոլիկլինիկան վերազինվել է ժամանակակաից ռենտգեն սարքավորումով։

«Քայլ առ քայլ պետք է վերազինենք  առաջնային օղակը` պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները»,-Լոռու մարզ այցելության ընթացքում Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում  նշել է Անահիտ Ավանեսյանը։

art-image-4986

Մասնագետները նշել են, որ նոր սարքն իր հնարավորություններով անհամեմատելի է նախորդի հետ, որը 1986-1987 թվականների արտադրության էր։ Նախարարը զրուցել է բուժանձնակազմի հետ` շեշտելով, որ վերջին երկու տարիների` ամբուլատոր բուժհաստատությունների վերազինմանն ուղղված ծրագրերը կլինեն շարունակական։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook