Tuesday, April 30, 2024
Նորություններ

Վեհափառ Հայրապետի նախագահությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ ապրիլի 24-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:

Ծաղկեպսակի զետեղումից հետո հուշահամալիրում՝ անմար կրակի առջև, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

«Եկանք Եղեռնի հուշահամալիր, Ծիծեռնակաբերդի բարձունք և մեր աղոթքը առ Աստված բարձրացրեցինք՝ հայցելով մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, մեր հայրենիքի ապահովության, մեր ժողովրդի անվտանգության և բարօր կյանքի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վեհափառը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook