Saturday, May 4, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Տղամարդու անպտղություն

Ե՞րբ պետք է անհանգստանալ, և ինչի՞ց հասկանալ, որ տղամարդու մոտ առկա է անպտղություն🤷🏻‍♂️

✅Անպտղության ահազանգ է, երբ մեկ տարվա ընթացքում կանոնավոր և առանց պաշտպանվելու սեռական հարաբերության արդյունքում կնոջ մոտ հղիություն չի զարգանում:

«Շենգավիթ» ԲԿ֊ի Ուրոլոգիական ծառայության ուրոլոգ Անդրանիկ Հովհաննիսյանի խոսքով՝ այս պարագայում չպետք է միայն «մեղքը» գցել կնոջ վրա՝ նրան անպտուղ համարելով, քանի որ տղամարդը հավասարապես կարող է անպտղության խնդիրներ ունենալ, որը պահանջում է գրագետ լուծում👌🏻

Կարևոր՝👇🏻

✅ Եթե ամուսնական զույգի մոտ լիարժեք հետազոտություններից հետո չի հայտնաբերվել անպտղության ոչ մի պատճառ, ապա գործ ունենք անհայտ ծագման անպտղության հետ (իդիոպաթիկ անպտղություն)։

Տղամարդկանց անպտղության պատճառներն են՝👇🏻

✅ Հորմոնալ խանգարումները
✅ Գենետիկ ազդեցությունները
✅ Զարգացման արատները (գաղտնամորձիություն և այլն)
✅ Վարիկոցելը (երակային պաթոլոգիաներ)
✅ Միզասեռական ինֆեկցիաները
✅ Պրոստատիտ օրխիտ

Սրանք բերում են սերմի որակական և քանակական խանգարումների, և այլ խնդիրների, որոնք էլ հանգեցնում են անպտղության:

Գլխավոր՝👇🏻

👨🏼‍⚕️«Շենգավիթ» ԲԿ֊ում գործող նորագույն ժամանակներին համապատասխան բուժման մեթոդները թույլ են տալիս ախտորոշել և շատ արագ հասնել վերոհիշյալ խնդիրների լիովին բուժման և վերացնել անպտղությունը՝ հասնելով ծնող դառնալու երազանքին💚

Հետևել կենսակերպին👇🏻

✅Օրվա ռացիոնի մեջ ավելացնել թթվաշ մրգեր և բանջարեղեններ, սպիտակուցներ, բացառել՝ ածխաջրերը, խուսափել գարեջրի չարաշահումից: Չկրել կիպ ներքնազգեստ, խոսափել տաք լոգանքներից։ Վարել ոչ սթրեսային կյանք և հաճախ զբոսնել:

Ուրոլոգ Անդրանիկ Գրիգորի Հովհաննիսյան / Urolog Andranik Hovhannisyan

Leave a Reply

x Close

Like Us On Facebook