Tuesday, April 30, 2024
ՆորություններԺամանց

Տոնածառի պատճառով Հռոմում սկանդալ է բարձրացել

Իտալիայի գլխավոր տոնածառը, որը տեղադրվել է Հռոմի Վենետիկի հրապարակում, ծիծաղի առարկա է դարձել տեղաբնակների և զբոսաշրջիկների համար, ովքեր այն համարում են շատ անխավ։ Այդ մասին գրում է TGCOM24-ը։

Սուրբ Ծնունդի նախաշեմին Հռոմում սկանդալ է բարձրացել  իշխանությունների տեղադրած երկրի գլխավոր  տոնածառի պատճառով։ Տոնի խորհրդանիշը, անկախ բազմաթիվ զարդարանքներից ու լուսավորությունից, տեղաբնակների կարծիքով, ունի ոչտոնական տեսք։ 21 մետր բարձրությամբ ծառը այնքան անխավ է, որ դրա ճյուղերի արանքից կարելի է ուսումնասիրել շրջակա տեսարժան վայրերը։  Սոցիալական ցանցերում եղևնին արդեն ստացել է  «spelacchio» անվանումը, ինչը նշանակում է «լերկ»։

Վիլնյուս

Նման սուրբծննդյան «նվերի» համար տեղական իշխանությունները քննադատությունների տարափ են ստացել։ Թեև, Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռագգին իր տեսակետն ունի այդ մասին։ Նա պնդում է, որ տոնածառը ստացվել է  «նուրբ և էլեգանտ»։ Բացի այդ, քաղաքապետը հատուկ շեշտադրում է կատարում այն բանին, որ տոնական եղևնին համապատասխանում է էկոլոգիական ստանդարտներին։

Հավելենք, որ Եվրոպայում ամենագեղեցիկն  է ճանաչվել Վիլնյուսի Տաճարային հրապարակում տեղադրված տոնածառը։ Այն զարդարված է 70 000  լամպերով լուսավորությամբ, որը թույլ է տալիս տեսնել տոնի խորհրդանիշն անգամ ինքնաթիռից Լիտվայի մայրաքաղաքի օդանավակայան վայրէջք կատարելիս։

Նյութի աղբյուրը՝   travelnews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook