Saturday, April 27, 2024
Նորություններ

Տորոնտոյի հոսպիտալում սրտի միակ վիրաբույժը հայուհի է. Toronto Star

Բժիշկ Մարալ Օզունյանը Տորոնտոյի հոսպիտալի սրտաբանների ութ հոգանոց թիմում միակ վիրաբույժն է: Նա խոսում է հայերեն, երկու տարեկան որդի ունի և հիմա էլ հղիության յոթերորդ ամսում է: Աշխարհում մայրերի օրվա առիթով Toronto Star-ը նրա մասին հոդված է հրապարակել.

112178

«Մայրերի օրվա առիթով բժշկուհուն ոչ թե տորթն էր սպասում, այլ` հիվանդները: «Ես պետք է այստեղ լինեմ առավոտյան ժամը 7-ին, ստուգեմ ինտենսիվ բուժվող քսան հիվանդի վիճակը, ապա նոր հիվանդների ընդունեմ: Եվ հնարավոր է նույնիսկ վիրահատություն անցկացնեմ: Այս աշխատանքում ամեն րոպե ամեն ինչի պետք է պատրաստ լինել»,- ասում է Օզունյանը:

Նա տարեկան երկու հարյուր մարդու է վիրահատում, այդքան կյանք փրկում: Քառասունամյա Օզունյանն ասում է, որ հնարավոր է միաժամանակ մայր, վիրաբույժ և հետազոտող գիտնական լինել: «Երբ ես վիրահատարանում եմ, կենտրոնանում եմ միայն վիրահատության վրա, երբ տանն եմ՝ ընտանիքիս»,- ասում է Օզունյանը:

18485606_1496491023756053_4031456472880283712_n

Նրա ամուսինը գովազդային գործակալություն ունի, աշխատում է տնից և կնոջ մասին պատմում է, որ նա ամեն վայրկյան, նույնիսկ գիշերվա կեսին, կարող է հիվանդանոց վազել՝ վիրահատության: «Մեր առաջին հանդիպման ժամանակ, երբ ասաց սրտի վիրաբույժ է, չհավատացի, կարծեցի՝ կատակում է: Հետո նայեցի իդեալական մաքուր ձեռքերին, ապա «գուգլեցի» ու պարզվեց՝ կատակ չէր»,- ասում է Միքայել Թորբեյը»:

Նյութի աղբյուրը՝ http://armtimes.com/hy/article/112178

Leave a Reply

x Close

Like Us On Facebook