Thursday, May 2, 2024
ՀայտարարություններՆորություններ

Մարզային բոլոր պոլիկլինիկաները հաջորդ շաբաթվանից ապահովված կլինեն սեզոնային գրիպի քառավալենտ պատվաստանյութով

⚠️ ԳՐԻՊԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑԸ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆ Է
✅ Հայաստանում յուրաքանչյուր տարվա 40-րդ շաբաթը կամ հոկտեմբերի սկիզբը համարվում է գրիպի սեզոնի սկիզբ: Ուստի շատ կարևոր է յուրաքանչյուր սեզոնին ընդառաջ գրիպի դեմ պատվաստումը, որը գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցն է:
✅ Ներկայում, Երևան քաղաքի բոլոր պոլիկլինիկաները, իսկ հաջորդ շաբաթվանից՝ նաև մարզային, արդեն ապահովված կլինեն 2022-2023 թթ. սեզոնի համար նախատեսված սեզոնային գրիպի քառավալենտ պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր ցանկանում են պատվաստվել, կարող են դիմել պոլիկլինիկա կամ շարժական պատվաստումային կետ և պատվաստվել:
✅ Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, անկախ հաշվառման վայրից, պետական պատվերի շրջանակում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 և բարձր տարիքի անձինք, փակ կոլեկտիվներում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ, մինչև 64 տարեկան շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սիրտ-անոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, 2022 թվականի առաջին զորակոչի ենթակա անձինք, տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններում, հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ, ինչպես նաև բուժաշխատողներ։
✅ Ազգաբնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը կլինի հասանելի։
✅ Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների, այդ թվում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ, կամ ցանկացած ընդմիջումով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook